6 օր / 5 գիշեր
ՎԵՐԵԼՔ ԱՐԱՐԱՏ ԼԵՌ՝ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀԻ ԳԱԳԱԹ
Արարատ լեռը հանդիսանում է ոչ միայն Հայկական Լեռնաշխարհի ամենաբարձր կետը, այլ նաև Հայաստանի խորհրդանիշը։ Մեր ակումբն 8 տարի շարունակ իրականացնում է 5000+ լեռների վերելքներ, որոնցից ամենանշանակալիցն է Արարատ լեռը(5137մ)։
Արարատ լեռն, անշուշտ, գեղեցիկ է Հայաստանից, եկե՛ք միասին պարզենք, թե որքան գեղեցիկ է Հայաստանը՝ Արարատի գագաթից։
Այս տարի կունենանք Արարատ լեռան վերելքի 2 ամսաթվեր․
Մանրամասների համար կարող եք զանգահարել կամ գրել +37444880058 համարին (WhatsApp, Telegram, Viber):
Ուղևորության և վերելքի մանրամասները ստորև․
ԴԵՊԻ ԱՐԱՐԱՏ ԼԵՌ
ՕՐ 1․ ԵՐԵՎԱՆ — ԿԱՐՍ — ԲԱՅԱԶԵԹ
Առաջին օրը մեր ճանապարհը կանցնի Հայաստան — Վրաստան -Թուրքիա ճանպարհներով: Սկզբում կայցելենք Կարս, կտեսնենք Կարսի բերդը և Սրբ Առաքելոց եկեղեցին, որից հետո կճաշեբք Կարսում: Քաղաքում շրջելուց հետո կուղևորվենք Բայազեթ։
Մասնակիցները կգիշերեն Բայազեթի հյուրանոցում:

ՕՐ 2. ԱՐԱՐԱՏ․ ԱՌԱՋԻՆ ՃԱՄԲԱՐ (3200Մ)
Խումբը Բայազեթից լեռնային մեքենաներով կբարձրանա 2200 մ դեպի Արարատ լեռը, որտեղից էլ կսկսվի քայլելու ճանապարհը:
4-5 ժամ քայլելուց հետո մասնակիցները կհասնեն 3300 մ բարձրության վրա տեղակայված առաջին ճամբարը, որտեղ էլ կգիշերեն վրաններում։

ՕՐ 3․ ԱՐԱՐԱՏ․ ԵՐԿՐՈՐԴ ՃԱՄԲԱՐ (4100Մ)
Առավոտյան խումբը կբարձրանա դեպի 4100 մ բարձրության վրա գտնվող երկրորդ ճամբար, որտեղ մասնակիցները հանգստանալով կպատրաստվեն հաջորդ օրվա վերելքին: Գիշերակացը կլինի 4100 մ բարձրության վրա տեղակայված ճամբարում:

ՕՐ 4․ ԱՐԱՐԱՏ․ ՎԵՐԵԼՔ ԴԵՊԻ ԳԱԳԱԹ 5137Մ
Վերելք դեպի գագաթ 5137մ. Վերադարձ Բայազեթ Գիշերը՝ ժամը 1:00-2:00 կսկսվի վերելքը դեպի Արարատի գագաթը: Երբ հասնենք գագաթ, լուսանկարվելուց և վերելքը նշելուց հետո կիջնենք 3200 մ վրա տեղակայված բազային ճամբարը և մեքենաներով կտեղափոխվենք դեպի Բայազեթի հյուրանոց և մասնակիցներին կտրվի հանգստի ժամ: Այդ օրը երեկոյան կնշենք վերելքը։


ՕՐ 5․ ԲԱՅԱԶԵԹ — ՎԱՆ — ԲԱՅԱԶԵԹ
Առավոտյան խումբը կմեկնի Վան, ճանապարհին այցելելով Բերկրիի հիասքանչ ջրվեժը: Մասնակիցները կայցելեն Ախթամարի Սբ. Խաչ եկեղեցին և ժամանակի մեջ տեղավորվելու դեպքում՝ կլողան Վանա լճում։ Խումբը կմեկնի դեպի Տուշպա ամրոցը (Վանի բերդ, 9-րդ դար մ.թ.ա.), որտեղ պահպանվել են Սարդուրի և Արգիշտի արքաների դամբարաններն ու սեպագրերը: Վանից կվերադառնանք Բայազեթ և կգիշերենք:
ՕՐ 6․ ԲԱՅԱԶԵԹ — ԿԱՐՍ — ԵՐԵՎԱՆ
Խումբը առավոտյան կուղևորվի հազար ու մի եկեղեցիների քաղաք Անի, որից հետո կվերադառնանք Երևան:

ՀԱՆԴԵՐՁԱՆՔ
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՐԺԵՔԸ՝
950$-ին համարժեք ՀՀ դրամ



