ԽԱԹԱԲԱԼԱ ԼԵՌ

Խաթաբալա լեռ․ Աշխարհագրական դիրքը

Գեղարքունիքի մարզի Սևանի լեթնաշղթայի բարձր լեռնագագաթներից մեկն է Խաթաբալա լեռը։ Գտնվում է խոնավ լեռնատափաստանային լանդշաֆտային գոտում՝ Սևանա լճից հյուսիս։ Բացարևակ բարձրությունը 2653մ է, հարաբերական բարձրությունը՝  700մ: 

Պարզ եղանակին Խաթաբալայի գագաթից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Սևանա լիճը, Գեղամա և Վարդենյաց լեռնաշղթաները, ինչպես նաև Արագածի վեհ տեսքը։

 

Խաթաբալա լեռը՝ որպես արշավային երթուղի

 

2017 թվականից ArmLand արշավական ակումբը իրականացնում է քայլարշավներ դեպի Խաթաբալա լեռ։ Արշավը սկսվում է Սևանի ափին գտնվող Դարանակ գյուղից և ավարտվում է Փամբակ գյուղում։ Արշավի երկարությունը կազմում է 8-9 կմ։ Հրաշալի տեսարաններն իրար հաջորդելով մեզ հասցնում են գագաթ, դե իսկ գագաթից բացվող տեսարանը դեպի Սևանա լիճ ուղղակի սքանչելի է։

Լեռներից ավելի գեղեցիկ են միայն դեպի ծովը տեսարանով լեռները։

 

ԽԱԹԱԲԱԼԱ ԼԵՌԱՆ ԵՐԹՈՒՂԻՆ

Powered by Wikiloc
Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։

Լուսանկարները՝ Արտյոմ Մարտիրոսյանի