Տևողությունը։ 10 օր / 9 գիշեր
20․10-31․10․2026
Երևան — Պերու, Մաչու Պիկչու
ԻՆԿԵՐԻ ԱՐԱՀԵՏՆԵՐՈՎ
ՄԱՉՈՒ ՊԻԿՉՈՒ, ԿՈՒՍԿՈ
Տարածաշրջանի վարչական կենտրոնը Կուսկո քաղաքն է՝ Ինկերի կայսրության նախկին մայրաքաղաքը և Պերուի ամենակարևոր զբոսաշրջային գրավչությունը։ Կուսկոն առանց չափազանց համեստության կարելի է անվանել Պերուի ամենահայտնի զբոսաշրջային շրջանը, քանի որ այստեղ են գտնվում երկրի երկու գլխավոր սրբավայրերը՝ Ինկերի կայսրության հնագույն մայրաքաղաքը, Կուսկո քաղաքը և աշխարհահռչակ բերդաքաղաք Մաչու Պիկչուն:
Այս ճամփորդության ընթացքում կբացահայտենք Կուսկոն, ինկերի արահետները, Մաչու Պիկչուն, Ծիածան լեռը, ինչպես նաև Պերուի մայրաքաղաք Լիման։
ՕՐ 1. ԺԱՄԱՆՈՒՄ ՊԵՐՈՒ, ԼԻՄԱ
Ժամանում Պերուի մայրաքաղաք՝ Լիմա։
Դիմավորում և տեղափոխում հյուրանոց։
ՅՈՒՆԵՍԿՕ-ն Լիման հռչակել է «Թագավորների քաղաք» և համաշխարհային ժառանգության օբյեկտ:
Կեսօրից հետո կունենանք սիթի տուր՝ Լիմայում․
Հուակա Պուկլանա (հողաշեն և կավաշեն բուրգ, հնագիտական վայր Լիմայի կենտրենում)
Լիմայի պատմական կենտրոն և գաղութային ճարտարապետություն (գլխավոր հրապարակ, կառավարության պալատ, արքեպիսկոպոսական գրասենյակներ և տաճար)
Սան Ֆրանցիսկո
Գիշերակացը՝ Iberostar Selection Miraflores 5*

ՕՐ 2․ ԺԱՄԱՆՈՒՄ ԿՈՒՍԿՈ
Ժամանաում Կուսկո։
Դիմավորում և տեղափոխում հյուրանոց։
Հյուրանոցը գտնվում է կենտրոնում՝ Պլազա դե Արմասից մի քանի րոպե հեռավորության վրա, որը գեղեցիկ և աշխույժ թաղամասի կենտրոնում է:
Այս օրը նախատեսված է կլիմայավարժեցման համար, քանի որ Կուսկո քաղաքը գտնվում է ծովի մակարդակից 3400մ բարձրության վրա։
Գիշերակացը՝ Palacio del Inka, a Luxury Collection Hotel by Marriott 5*

ՕՐ 3․ՍՐԲԱԶԱՆ ՀՈՎԻՏ – ՊԻՍԱՔ- ՕԼՅԱՆՏԱՅՏԱՄԲՈ – ՄՈՐԵՅ ԵՎ ՄԱՐԱՍ
Առավոտյան կուղևորվենք դեպի Ավանա Կանչա, որտեղ հնարավորություն կունենանք հանդիպելու Անդյան ուղտերի տեսակներին, ինչպիսիք են ալպական, լամանն, վիկունիան և գուանակոն, ինչպես նաև տեսնել և գնահատել անդյան ձեռագործ գործվածքների արվեստը՝ տեղացի կանանց կողմից։
Այնուհետև կուղևորվենք դեպի ինկերի ինժեներական տեխնիկայով Պիսաք քաղաք՝ սարալանջերով լի տեռասներով և շինություններով՝ զառիթափ բլուրների և բարձր գագաթների վրա։
Դրանից հետո կիջնենք Սրբազան հովտի հիմքը, այնուհետև դեպի Օլլանտայտամբո, որը առանձնանում է գյուղի կենտրոնից տանող տեռասների տպավորիչ շարքով:
Վերջապես կհասնենք Մորեյի տեռասների զարմանահրաշ ցուցադրությանը: Մորեյը առանձնանում է ամֆիթատրոնի նման երեք տեռասներով, որոնք ստեղծվել են ինկերի կողմից:
Այցելություն Մառասի աղի հանքեր։
Վերադարձ հյուրանոց։
Գիշերակացը՝ Palacio del Inka, a Luxury Collection Hotel by Marriott 5*
ՕՐ 4-7․ ԻՆԿԱ ՋՈՒՆԳԼԻ – ԱՐԿԱԾԱՅԻՆ











