Վերելք Թեժքար լեռ
Թեժքար լեռը գտնվում է Արարատի մարզում՝ Տիգրանաշեն գյուղի մոտ։ Լեռան բարձրությունը կազմում է 1735մ։ Վերելքը սկսվում է Տիգրանաշեն գյուղից։ Լեռան գագաթից հրաշալի տեսարան է բացվում դեպի Արարատ լեռ։ Երևում են Նախիջևանի սահմանն ու Ուրծի լեռնաշղթան։ Գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Արարատյան դաշտավայր։ Ոչ պաշտոնական տվյալներով Թեժքար անվան ծագումը կապում են այն փաստի հետ, որ ամռանն այստեղ շատ շոգ է լինում։ Գրեթե ողջ ճանապարհն ամայի է, նման անապատի։ Իսկ դա նշանակում է, որ տեսադաշտն ամբողջությամբ բաց է, և ողջ ճանապարհին կարող ես հիանալ բնության չկրկնվող գեղեկությամբ։
Թեժքար լեռը որպես տուրիտական ուղղություն ակտիվացել է հատկապես վերջին տարիներին։ Այս լեռը շատ հարմար է հատկապես ձմեռային վերելքների համար, քանզի շատ բարձր չէ և անվտանգ է։ Արշավելու համար հարմար սեզոն է նաև աշունն ու գարունը, միայն թե շոգ չլինի։ Դեպի Թեժքար լեռ արշավներ կազմակերպելու դեպքում գնում են նաև Դժոխքի ձոր, որն Արարատի մարզի հրաշքներից մեկն է։