ՄԵԾ ՔԻՐՍ ԼԵՌ

Արցախի բռունցք․ Մեծ Քիրս լեռ

Մեծ Քիրս լեռը գտնվում է Իշխանասարի լեռներում՝ Արցախի լեռնաշղթայի հարավային մասի ճյուղավորումներից է,  բարձրությունը կազմում է 2724 մ։ Քիրս լեռը բավականին արտահայտիչ տեսք ունի, և այն հեռվից առանձնանում է  իր վեհ գեղեցկությամբ, լեռան  գագաթի հատվածը նման է սեղմված բռունցքի։

Քիրս լեռը  հանդիսանում է Արցախի խորհրդանիշներից մեկը,  այն պատկերված է Արցախի զինանշանի վրա երկնագույն գույնով։ Մեծ Քիրս  լեռը նաև հիշատակվում է Արցախի օրհներգի մեջ՝ Վարդան Հակոբյանի բանաստեղծությունների մեջ։

 

“

Թե հանդերն այս չնաշխարհիկ

Ու լեռները թողնեմ անտեր-

Ամպրոպագոռ մեր Քիրս սարի

Կայծակները ինձ կշանթեն։

Վազգեն Օվյան (Արցախի օրհներգից մի հատված)
“

Քաջերն ենք մենք հայկազուն,

Մռավ ենք, Քիրս ենք ու Թարթառ,

Մեր վանքերով լեռնապահ՝

Անհաղթելի մի բուռ աշխարհ։

Վարդան Հակոբյան

 

Մեծ Քիրսի պաշտամունքը

ՀԱՒԱՏՔ

Վարաբդացին հեռու անցեալում և մեծ մասամբ այժմըս էլ աստուածացրել է ամբողջ բնութիւնը և ծունր դրել նրա առաջ։ Քիրս լեռը իւր սպիատակափառ գագաթով նուիրական է եղել նրա համար․շատերը ծունր չոքած աղօթել են նրա առաջ։ Դեռ մինչև այժմս էլ Քիրսի աստուածացման վերաբերյալ աւանդութիւնները շրջում են ժողովրդի մէջ և լերան վերայ գտնուող բազմաթիւ ուխտատեղիներ խլել են նրանից նրա աստուածացումը։

Խերխան գիւղի Ծծաքարի աւանդութեան մէջ թշուաջ կինը Քիրսին է դիմում և խնդրում իրեն քար դարձնել, որ և կատարւում է։

Աշան գիւղի Ցից քարը դարձեալ մի կին է եղել, որ աւազակներից հալածուած՝ խնդրել է Քիրսին և քար դարձել։

 

Հաւատք․ Լեռների պաշտամունք

Ե․ Լալայեան

 

 

ՔԻՐՍ ԼԵՌԱՆ ԵՐԹՈՒՂԻՆ

Powered by Wikiloc

 

Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։

Լուսանկարները՝ Արտյոմ Մարտիրոսյանի