ՄՈԶՐՈՎԻ ՔԱՐԱՆՁԱՎ

Մոզրովի քարանձավ՝ երրորդ ամենամեծ քարանձավը

Վայոց Ձորի մարզի Արփի գյուղից դեպի Մոզրով գյուղ տանող ճանապարհի կողքին է գնվում Մոզրովի քարանձավը։ Կարստային այս քարանձավը Հայաստանի բնական հարստություններից է համարվում։ Մագելի քարանձավի նման այստեղ նույնպես շատ են ստալակտիտներն ու ստալագմիտները։

Մոզրովի քարանձավը բացվել է 1980 թվականին՝ ճանապարհաշինական պայթեցումների ժամանակ: Խճուղու պաստառը հարթեցնելու ժամանակ շինարարները պայթեցրել են կրաքարի զանգվածը, որի տակ բացվել է քարանձավը:

Քարանձավը համարվում է Հայաստանի երկարությամբ երրորդ մեծ քարանձավը։ Ունի մոտ մոտ 260 մ խորություն։ Ընդգրկված է Արփիի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
Ներսից քարանձավը բնական աշխարհագրական կազմավորումների մեծ բազմազանություն է։ Դժվար է պատկերացնել և հավատալ, որ դա բնության կերտվածք է։

 

Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։

Լուսանկարները՝  Արտյոմ Մարտիրոսյանի