ՊԱՐԱՊԼԱՆՈՎ ԹՌԻՉՔՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Պարապլանը գերկոմպակտ և գերթեթև թռիչքասարք է: Այն իր թեթև քաշի շնորհիվ շատ հարմար է տեղափոխման համար: Ծալված վիճակում պարապլանի քաշը ընդամենը 6-15 կգ է  և շատ հեշտությամբ տեղավորվում է միջին ուսապարկի մեջ։Թռիչքին կարելի է պատրաստվել 5-10 րոպեում, իսկ օդ բարձրանալ գրեթե ցանկացած լանջից, սարից կամ հարթավայրից: Վայլէջքի համար բավական է մի փոքրիկ բացատ: Լավ եղանակի դեպքում պարապլանով թռիչքները կարող են ժամեր տևել: Պարապլանը հնարավորություն է տալիս տաք օդի հոսանքներով հասնել մինչև ամպեր և անցնել տասնյակ և հարյուրավոր կիլոմետրեր ՝ օգտագործելով միայն արևի և քամու էներգիան:

Պարապլանով թռիչքները հնարավորություն են տալիս վայելել բնության հրաշք տեսարանները թռչնի թռիչքի բարձրությունից: Պարապլանով թռիչք ամրագերլու համար ձեզանից չի պահանջվում որևէ պատրաստվածություն: Փորձառու հրահանգիչները թռիչքից առաջ տալիս են բորոլ անհրաժեշտ հրահանգները և ապահովում ձեր անվտանգ թռիչքը: Հայաստանում  իրականացվում են երկու տեսակի պարապլաներային թռիչքներ՝ շարժիչով և առանց շարժիչի: Թռիչքներ կատարվում են տարվա բոլոր եղանակներին: Պարապլանով թռիչքներ իրահականցվում են Ապարանու, Սևանա լճում, Բուժականում, Հատիս լեռան գագաթից, Դիլիջանում: