2018-Ի ԱՄՓՈՓՈՒՄ

Լեռների միջազգային օր

Լեռների միջազգային օրվա կապակցությամբ մեր ակումբի հիմնադիր-ղեկավար Արտյոմ Մարտիրսյանը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի կողմից ստացավ հատուկ շնորհակալագիր լեռնային տուրիզմի ոլորտում ակտիվ գործունեության և զարգացման համար:
Պարգևատրվողների շարքում էին նաև լեռնային տուրիզմի և լեռնագնացության ոլորտի մի քանի գործիչներ, ակումբներ ու փրկարարներ:
Եվ, որպես ամփոփում, ArmLand ակումբը իր հատուկ շնորհակալությունն է հայտնում Ալպինիզմի Հայկական Ֆեդերացիային`  լեռնային տուրիզմի ոլորտի զարգացման մեջ մեր ունեցած ներդրումը գնահատելու, բարձրաձայնելու և մեզ աջակից լինելու համար: