Օդապարիկով թռիչքերը համարվում են էքստրեմալ սպորտաձևերից մեկը: Եվ չնայած այս դասակարգմանը, օդապարիկը համարվում է մարդկության ամենաանվտանգ գյուտերից մեկը, որի օգնությամբ կարելի է թռչել:
Արդեն մի քանի տարի է Հայաստանը էկքստրիմի սիրահարներին հնարավորություն է տալիս վայելել հայկական բնաշխարհի ողջ հմայնքն ու գեղեցկությունը թռչնի բարձրությունից: Օդապարիկով թռիչքը հրաշալի հնարավորություն է տեսնել արդեն հայտին ու քիչ հայտնի վայրերը մեկ այլ տեսանկյունից: Հայաստանում օդապարիկով կազմակերպում են ինչպես խմբային, այնպես էլ անհատական թռիչքներ: Տեխնիկապես հնարավոր է թռիչքներ իրականացնել ցանկացած սեզոնին: Հիմնական պայմանն այն է, որ քամին 5 մ/վ-ից պակաս լինի, և որ անձրև, ամպրոպ կամ խիտ մառախուղ չլինի: Հայաստանում օդապարիկով թռիչքներն իրականացվում են Երևան քաղաքից 30 կմ հեռավորության վրա՝ Գառնի գյուղի տարածքում։ Վայրէջքից հետո տեղի է ունենում օդագնացության պատվոգրի հանձնման արարողությունը՝ դեռևս 1783 թվականին ձևավորված ավանդույթի համաձայն։
Օդապարիկների ամենամյա փառատորը Երևանում
Օդապարիկների փառատոնն այն է, երբ տասնյակ օդապարիկներ միաժամանակ թռչում են մեկ վայրից: Եվ դուք այս պահին թռչում եք դրանցից մեկում կամ նայում եք զանգվածային մեկնարկին գետնից:
Երևանում ամեն տարի աշնանը անցկացվում է օդապարիկների ամենամյա փառատոր, որին մասնակցություն են ունենում մի քանի տասնյակ մարդիկ: Թռիչքների տևողությունը, կախված քամու արագությունից, կարող է տևել 30-90 րոպե: Փառատոնը բաղկացած է լինում 2 փուլից ՝ ցուցադրական և սպորտային։ Ցուցադրական փուլը ներառում է օդապարիկների ազատ թռիչքներ Երևանի օդային տարածքում, Գառնիում և Ապարանի ջրամբարում։ Սպորտային մասի ընթացքում օդապարիկի յուրաքանչյուր անձնակազմ կատարում է առաջադրանք, որի արդյունքում ընտրվում են հաղթողներ:



