Բազմօրյա արշավների ժամանակ արշավական գույքի կարևոր և բազկացուցիչ մաս է կազմում քնապարկը: Դրա ընտրություն պետք է կատարել շատ մանրակրկիտ, քանի որ շատ դեպքերում հենց դրանից է կախված արշավի հետագա հաջող ընթացքը: Սխալ ընտրված քնապարկը կարող է ոչ միայն քնելիս անհարամարությունների պատճառ դառնալ, այլև հանգեցնել լուրջ առողջական տրավմաների:
Շատ կարևոր է իմանալ, թե ինչպես ընտրել նախատեսվող արշավի պայմաններին համապատասխան քնապարկ: Թվում է, թե այստեղ ոչ մի դժվարություն չկա: Բայց ներկայումս կա առաջարկվող քնապարկերի հսկայական քանակություն, որոնք շատ տարբեր են կախված օգտագործման համար նախատեսված ջերմաստիճանիվց, քանապարկի պատրաստման մեջ օգտագործվող նյութերից, քաշից, դիզայնից, գնից:
Տուրիստական խանութների դարակներում տասնյակ քնապարկեր կան մեծ գնային միջակայքերով: Սկսնակ արշավականները կարող են մոլորվել առաջարկվող բազբազանության մեջ: Չկան ունիվերսալ խորհուրդներ, թե ինչպես ընտրել քնապարկ:
Հարմար քնապարկ ընտրելու համար նախ հստակ պատասխանեք այն հարցերին, թե ինչ պահանջներ պետք է համապատասխանի մոդելը և ինչ պայմաններում է այն օգտագործվելու։ Տարվա ո՞ր եղանակին եք արշավելու, ինչքա՞ն ժամանակով, ինչպիսի՞ եղանակային պայմաններ են ձեզ սպասվում, դա լինելու է սովորական քայլարշավ, թե լեռնային վերելք, որքանո՞վ եք զգայուն ցածր ջերմաստիճանների նկատմամբ և այլն։
Ինչին ուշադրություն դարձնել քնապարկ ընտրելիս
Քնապարկ ընտրելիս առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել այն տարածքի բնական պայմաններին, որտեղ պատրաստվում եք օգտագործել ձեր քնապարկը, ինչպես նաև առաջնային պայմաններից է տարվա եղանակը հաշվի առնելը:
Նախքան քնապարկ ըտրելը ուշադրություն դարձրեք հետևյալ գործոններին՝
Ուշադրություն դարձրեք հետևյալ գործոններին:
- սպասվող գիշերային նվազագույն ջերմաստիճանը
- գիշերելու վայր (վրան, տնակ, ավտոմեքենա, բաց երկնքի տակ)
- տարածաշրջանի խոնավությունը (լեռներում սովորաբար բարձր է)
- ձյան կամ սառույցի վրա գիշերելու հավանականությունը
Ընտրության հիմնական չափանիշներն են ջերմաստիճանի ռեժիմը, որի համար նախատեսված է քնապարկը, ինչպես նաև դրա քաշը և չափերը:
Ըստ նշանակության քնապարկերը կարող են լինել՝
- քեմփինգներիհամար
- տուրիզմիհամար (ամառային և միջսեզոնային)
- լեռնագնացությանև ալպինիզմի համար
- ձմեռայինարշավների համար
Քնապարկերի տեսակները ըստ կառուցվածքի
Կոկոն։ Երբեմն, շնորհիվ բնորոշ արտաքինի, նման քնապարկերը կոչվում են նաև «մումիա»: Սա քնապարկերի ամենատարածված ձևն է: Կառուցվածքային առումով այն ամենաանատոմիականն է։ Որպես կանոն, կոկոնն ունի երկար գլխարկ, ուսերի հատվածում ընդարձակվում է և դեպի ոտքերը նեղանում։ Մոդելների մեծ մասում գլխի տարածքը առանձնացված է հատուկ ջերմային օձիքով, որը թույլ չի տալիս, որպեսզի սառը օդի ներս մտնի: Ամենաթանկ մոդելներում նմանատիպ քնապարկերի ձևերը կարող են բավականին բարդ լինել, ինչի արդյունքում պայուսակը ամենամանրամասն կերպով հետևում է մարդու մարմնի ուրվագծերին։ Սա նվազագույնի է հասցնում քնապարկի քաշը և չափերը, մեծացնում է ջերմությունը պահպանելու ունակությունը: Կոկոնային քնապարկերի մեծ մասը մինչև վերջ չեն բացվում, կայծակաճարմանդը սովորաբար զբաղեցնում է պարկի երկարության երկու երրորդը: Բայց կան ինչպես ամբողջությամբ բացվող մոդելներ, այնպես էլ շատ կարճ կայծակաճարմանդ ունեցող, և նույնիսկ առանց դրա։ Վերջին լուծումները կիրառվում են մինիմալիստական մոդելների վրա։ Նման պայուսակից ներս մտնելը կամ դուրս գալը բավականին դժվար է, շոգին անհարմար է, բայց հուսալիությունը մեծանում է, իսկ քաշը՝ նվազում։
Կոկոն քնապարկերի դրական կողմերը՝
- Ապահովումէ ջերմության առավելագույն պահպանում՝ մարմնի կառուցվածքի կրկնօրինակման և մարմնին մոտ հպվելու շնորհիվ
- Ավելիթեթև և կոմպակտ է , քան մյուս քնապարկերը, ինչը հատկապես կարևոր է լեռնային վերելքների ժամանակ
- Փաթեթավորմանժամանակ ավելի քիչ տեղ է գրավում
Մինուսը՝
- Սահմանափակումէ մարմնի շարժումները քնի ժամանակ
Վերմակի նման քնապարկեր: Սա անցումային տարբերակ է քնապարկի և արշավային վերմակի միջև։ Բացելով շրջանաձև կայծակաճարմանդը՝ պայուսակը իսկապես վերածվում է մեծ վերմակի, որով կարող են ծածկվել նույնիսկ երկու հոգի: Մոդելների մեծ մասը զուրկ է գլխարկից: Որպես կանոն, դրանք ամառային կամ դեմիսեզոնային մոդելներ են։ Կոկոնի համեմատ այս տիպի քնապարկերն ավելի շատ տեղ են զբաղեցնում և ավելի քիչ ջերմակայուն են: Հենց այս գործոնների պատճառով այս քնապարկերը լայն տարածում չունեն լեռնային վելեքների ժամանակ օգտագործելու տեսանկյունից, բայց շատ հարմար տարբերակ են ոչ բարդ արշավների ժամանակ օգտագրծելու համար: Երբեմն հանդիպում են նաև այս քնապարկերի ավելի տաք տարբերակները՝ գլխարկով և ջերմային օձիքով:
Դրական կողմերը՝
- Շատպարզ դիզայն, մինչդեռ դուք կարող եք քնել դրա մեջ, ինչպես կոկոնի մեջ, կամ կարող եք օգտագործել որպես վերմակ
- Քնիժամանակ չի սահմանափակում շարժումները
Բացասական կողմերը՝
- Ծալվելիս շատ տեղ է զբաղեցնում
- Մեծքաշ
Մեկուսիչ նյութերի տեսակները
Քնապարկի քաշը, ծավալը և հարմարավետ ջերմաստիճանը պահպանելու ունակությունը կախված են քնապարկի ներսի լցանյութից։
Սինթետիկ լցանյութեր: Լայնորեն կիրառվում ժամանակակից սինթետիկ մանրաթելեր։ Նման քնապարկերը ունիվերսալ են և հարմար են ցանկացած պայմանների համար, բացառությամբ առավել էքստրեմալ ցուրտ եղանակային պայմաններին:
Դրական կողմերը՝
- հիպոալերգենեն
- լավհեռացնում են խոնավությունը մարմնից
- պահպանումեն ջերմությունը
- պահպանումեն իրենց ձևը
- արագչորանում են և ավելի էժան են, քան բնական լցոնյութերը
Հիմնական թերությունը՝
- համեմատաբարմեծ ծավալ
Բնական լցանյութեր: Սովորաբար օգտագերծում են բադի և սագի բուրդը: Առավել հաճախ դրանք օգտագործվում են չոր բարձր լեռնային պայմաններում։
Պլյուսները՝
- նմանլցանյութերից պատրաստված քանպարկերը դիմացկուն են
- լավեն պահում ջերմությունը
- շատթեթև են և սովորաբար ունեն ավելի փոքր փաթեթավորման ծավալ
Հիմնական թերությունը՝
- Նմանքնապարկերը ավելի թանկ են և վախենում են խոնավությունից
Ջերմաստիճանի ռեժիմ
Քնապարկի փաթեթավորման վրա նշվում է դրա ջերմաստիճանային ռեժիմը։
Յուրաքանչյուր քնապարկ ունի երեք հիմնական ջերմաստիճանի սահմանաչափ՝ T Comfort, T Limit, T Extreme:
T Comfort — հարմարավետության ջերմաստիճան: Ջերմաստիճանի միջակայք, որի դեպքում մարդը կարող է հանգիստ քնել հանգիստ դիրքով:
T Limit — ավելի ցածր հարմարավետության ջերմաստիճան: Օդի ամենացածր ջերմաստիճանը, որի դեպքում մարդը կարող է ութ ժամ քնել առանց արթնանալու:
T Extreme-ը ամենացածր ջերմաստիճանն է, որի դեպքում քնապարկը վեց ժամով կպաշտպանի մարդուն ծանր հիպոթերմային: Նման ծայրահեղ պայմաններում չի կարելի հույս դնել հարմարավետ քնի վրա, բայց քնապարկը կապահովի մարդու գոյատևումը։
Քնապարկի չափը
Առաջարկվող երկարությունը նշված է քնապարկի փաթեթավորման վրա։ Սա ապրանքի իրական չափը չէ, այլ օգտագործողի կողմից առաջարկվող առավելագույն բարձրությունը: Քնապարկի օպտիմալ երկարությունը մարդու հասակին գումարած 20 սմ է։
Քնապարկի լայնությունը ընտրվում է անձի ֆիզիկական կազմվածքին համապա



