ԻՆՉՊԵ՞Ս ՃԻՇՏ ԽՆԱՄԵԼ ԱՐՇԱՎԱԿԱՆ ՀԱՆԴԵՐՁԱՆՔԸ

Դժվար է գերագնահատել հագուստի խնամքի կարևորությունը, երբ խոսքը վերաբերում է արշավական գույքին և հանդերձամքին: Հանդերձանքի վիճակի անտեսումը բացասաբար է անդրադառնում ինչպես դրա օգտագործման ժամկետի, այնպես էլ  ֆունկցիոնալության վրա:

Արշավների և լեռնագնացության համար նախատեսված հագուստը կարող է ծառակյել ձեզ մի քանի սեզոն, եթե պատշաճ կերպով հոգ տանեք դրանց մասին. ժամանակին չորացնեք ճանապարհին և պատշաճ կերպով լվանաք և չորացնեք տանը:

Որտե՞ղ պահել գույքն ու հանդերձանքը

Հագուստի խնամքի ճիշտ տեխնոլոգիան սկսվում է դեռևս արշավից առաջ: Լավագույնն այն է, որ սարքավորումները առանձին պահեք՝ առանձնացնեք փոքրիկ պահարան: Արշավական գույքն ու հանդերձանքը պահելու իդեալական  վայրն ունի հետևյալ պարամետրերը. չոր, մաքուր, առանց արևի լույսի անմիջական ազդեցության, առանձին կախիչներ, ուսապարկերի համար առանձին տարածք, որտեդ դրանք պաշտպանված կլինեն դեֆորմացիայից, դարակներ մնացած սարքավորումների համար:

Եթե ​​առանձին տարածք չկա, պետք է գույքի և հանդերձանքի համար մշտական ​​տեղ հատկացնել ընդհանուր պահարանում՝ չզբաղեցնելով տարածքը այլ իրերով։

Ինչպե՞ս խնամել հանդերձանքը արշավի ժամանակ

Արշավային հագուստը պետք է ժամանակին չորացնել ։ Դա հատկապես կարևոր է ցուրտ կլիմայական պայմաններում ։

Հագուստը կարելի է չորացնել ծառերի, պարանների վրա կամ վրանում։

Չորացման ամենավտանգավոր, բայց հաճախ հարկադրված եղանակը խարույկի մոտ չորացնելն է։ Այս դեպքում փորձեք պահպանել հնարավորինս անվտանգ հեռավորություն: Հավաքեք չոր վառելափայտ, որպեսզի կայծերը հեռու չթռչեն: Հագուստը մի դրեք քարերի կամ գերանների վրա.ավելի լավ է այն կախել պարաններից:

Բոլոր արշավային հագուստները ՝ ֆլեշներ, Սվիտերներ, ներքևի բաճկոններ, տաբատներ և կոմբինեզոններ, պետք է չորացնել մաքուր օդում, եթե չկա բարձր խոնավություն և անձրև:

Արշավական հագուստը ցանկալի է լվանալ տան պայմաններում, բայց եթե արշավի ժամանակ կա դրա խիստ անհրաժեշտությունը, ապա դա պետք է անել արևոտ եղկանակին  և չպետք է մոռանալ շրջակա միջավայրին վնաս չհասցնելու ոսկե կանոնի մասին և հագուստը լվանալ միայն էկոլոգիապես մաքուր միջոցներով:

Ի՞նչպես խնամել հանդերձանքը արշավից հետո

Հաջորդ փուլը հանդերձանքի ժամանակին մաքրումն ու լվացումն է օգտագործելուց հետո։ Ավելի լավ է դա անել արշավից  վերադառնալուց անմիջապես հետո: Կան մի քանի կետեր, որոնք պետք է հաշվի առնել նախքան լվանալը:

  • Փակեք բոլոր կայծակաճարմանդները և գրպանները: Դա անելուց առաջ համոզվեք, որ հագուստի մեջ ավելորդ իր չի մնացել։
  • Վրանը կամ ուսապարկը մի գցեք լվացքի մեքենայի մեջ հագուստի հետ միասին. ավելի լավ է դրանք լվացեք առանձին, ձեռքով։
  • Հետևեք հագուստի պիտակների վրա առկա   հրահանգներին: Տեխնոլոգիական գործվածքները զարմանալի ֆունկցիոնալ առանձնահատկություններ ունեն, բայց դրանք կարող են կորցնել իրենց ֆունկցիոնալությունը բարձր ջերմաստիճանում լվանալիս և արդուկելիս:Իրերը կպահպանեն իրենց ձևը, գույնը և ֆունկցիոնալ առանձնահատկությունները, եթե խստորեն հետևեք լվանալու կանոններին: Դա անելու համար հարկավոր է իմանալ գործվածքների կազմությունը (այս մասին տեղեկատվությունը պարունակվում է պիտակի վրա):
  • Եթե ​հագուստը պատված է ջրազերծող շերտով, ապա այն պետք է թարմացվի կամ վերականգնվի: Դրա համար օգտագործվում են կամ ընդհանուր հագուստի խնամքի միջոցներ, կամ արտադրողի կողմից տրամադրված հատուկ բաղադրություն ունեցող միջողներ: Դրանք արտաքին օգտագործման  համար նախատեսված սփրեյ են կամ լուծույթ են , որոնց պետք է օգտագործել իրը լվանալուց հետո։

Շապիկներ, թերմոհագուստ և արշավային գուլպաներ

Թերմոհագուստը պետք է լվացվի յուրաքանչյուր արշավից հետո: Եթե ​​գործվածքը պարունակում է բամբակ, ապա այն կարելի է լվանալ մինչև 60 °C ջերմաստիճանում, եթե ոչ՝ միայն 40 °C-ից ոչ բարձր տաք ջրում և ցածր արագությամբ։ Չորացնել միայն սենյակային ջերմաստիճանում, նման իրերը արգելվում է արդուկել։

Ֆլիսից հագուստ

Ֆլիսից հագուտը լվանում են 30-40°C ջերմաստիճանում: Չի կարելի օտգագործել սպիտակեցնող կամ լաքահանող միջոցներ: Նման հագուստը ուժեղ արագությամբ քամել չի կարելի: Արդուկել նույնպես անհրաժեշտ չէ:

Մեմբրանային հագուստ

Բազմաշերտ կառուցվածքի շնորհիվ մեմբրանային հագուստը գոլորշի է արձակում դեպի դուրս, բայց կանխում է խոնավության մուտքը ներս, նույնիսկ հորդառատ անձրևի դեպքում: Խոնավության պաշտպանիչ հատկությունները բարձրացնելու համար  երբեմն լրացուցիչ նյութեր են ավելացնում: Այնուամենայնիվ, ներծծումը աստիճանաբար մաշվում է շահագործումից, և մեմբրանը ինքնին կորցնում է իր հատկությունները: Մեմբրանի հագուստի խնամքը բաղկացած է լվանալուց և անջրանցիկ հատկությունների վերականգնումից:

Մեմբրանի լվացումը պետք է իրականացվի արտադրանքի պիտակի վրա նշված ցուցումների համաձայն: Լվանալուց առաջ հեռացնել բծերը իզոպրոպանոլով (տեխնիկական ալկոհոլ) — նրբորեն քսել գործվածքին և սպունգով մաքրել: Լվացքի մեքենայից հեռացնել  ֆտորով և բուրմունքներով լվացող միջոցների մնացորդները:

Օգտագործել հատուկ միջոցներ մեմբրանը լվանալու համար և լվանալ  30-40°C ջերմաստիճանում:

Լվանալուց անմիջապես հետո մեմբրանային գործվածքների համար կարող եք կիրառել ջրազերծող միջոցներ՝ անջրանցիկ հատկությունները վերականգնելու համար: Դա արվում է երկու եղանակով:

  • Հագուստը կախեք կախիչներից, ցողեք հատուկ լաքը՝ ուշադրություն դարձնելով կարերին։
  • Լուծել  հեղուկ միջոցը  ջրի մեջ և լվանալ արդեն մաքուր հագուստը:

 

Բմբուլից բաճկոն(Пуховик)

Գործողության ընթացքում, փոշու հետ միասին, բմբուլը կուտակում է նաև խոնավությունը: Խոնավացած բմբուլը կորցնում է իր օգտակար հատկությունները, այդ իսկ պատճառով նման արտադրանքները պետք է պահվեն չոր և մաքուր:

Բմբուլո որոշ բաճկոններ արգելվում է սովորական մեքենայով լվանալ: Այդ մասին պատկերված է լինում ապրանքի պիտակի վրա, դրա համար նախապես ուսումնասիրեք բաճկոնի պիտակը:

Լվացքի մեքենայում լվանալիս բմբուլե բաճկոնների հետ գցում են մի քանի թենիսի գնդակ, ինչը օգնում է, որ լվանալից բմբուլը բաճկոնի մի հատվածում չկուտակվի: Ջրի ջերմաստիճանը պետք է լինի 30°C-ից ոչ ավել և պետք է քամել շատ ցածր արագությամբ:

Անձրևապաշտպան բաճկոն

Անձրևապաշտպան բաճկոնի խնամքը կախված է նյութից:

Պոլիուրեթանային անձրևապաշտպան բաճկոնը լվանալու կարիք չունի. այն պարբերաբար սրբվում է խոնավ միկրոֆիբրե շորով և չորանում սենյակային ջերմաստիճանում: Բծերը հանվում են հատուկ անձեռոցիկներով:

Նեյլոնե անձրևապաշտպան բաճկոնը կարելի է լվանալ ձեռքով՝ նախապես ուշադիր ուսումնասիրելով պիտակը: Լվանալուց հետո դրանք պետք է մշակվեն գործվածքների համար նախատեսված հատուկ ջրազրկող նյութերով:

Անձրևապաշտպան բաճկոնը պետք է պահել չոր տեղում՝  արևի ուղիղ ճառագայթներից հեռու: