ԱՐՇԱՎ ՇԱՂՈՏԻ ՋՐՎԵԺ

Հունիսի 20-ին շաբաթ օրը, Արմլենդ արշավային ակումբը ուղևորվում է Տավուշ՝ բացահայտելու Շաղոտի ջրվեժը՝ Հայաստանի ամենատպավորիչ գահավիժող ջրվեժներից մեկը։ 46 մետր բարձրությունից ժայռերի միջով թափվող ջրվեժը իսկական բնության հրաշք է։
Մեզ սպասում է գեղեցիկ գծային երթուղի՝ Թեղուտից դեպի Հաղարծին, Իջևանի լեռների անտառապատ լանջերով, խոր կիրճերով և շքեղ բնապատկերներով։
Միացե՛ք մեզ և բացահայտե՛ք Տավուշի ամենագեղեցիկ ջրվեժներից մեկը։
Արշավի երկարությունը 17 կմ
Հարաբերական բարձրությունը 900 մ
Արժեքը 9000դրամ
Հանդիպման վայր՝ Հանրապետության հրապարակ(Վ. Սարգսյան 9)