ԾԱՂԿՈՒՆՅԱՑ ԼԵՌՆԵՐ․ ԾԱՂԿԱՁՈՐԻՑ ԴԵՊԻ ԲՋՆԻ

ԾԱՂԿՈՒՆՅԱՑ ԼԵՌՆԵՐ․ ԾԱՂԿԱՁՈՐԻՑ ԴԵՊԻ ԲՋՆԻ
Սիրելի՛ արշավասերներ և ակտիվ հանգստի սիրահարներ 
Նոյեմբերի 29-ին՝ կիրակի օրը, ArmLand-ը հրավիրում է ձեզ արշավելու Ծաղկունյաց լեռների գեղատեսիլ արահետներով՝ Ծաղկաձորից մինչև պատմական Բջնի։
 Մեր ճանապարհը կանցնի սոճիների անտառներով ու բաց լեռնային մարգագետիններով՝ պարգևելով բնության գրկում հանգիստը վայելելու և առօրյայից կտրվելու հնարավորություն։
Իսկ վերջնակետում մեզ կսպասի Բջնիի բերդը՝ ժայռի բարձունքին վեր խոյացած իր տպավորիչ տեսարանով (բերդի մուտքավճարը ներառված չէ արժեքի մեջ)։
 Այս գծային երթուղին հնարավորություն կտա բացահայտելու երկու տարբեր բնակավայրերի շրջակայքը՝ առանց նույն ճանապարհով վերադառնալու։ Մեզ սպասվում է քայլք բնության միջով, գեղեցիկ տեսարաններ և պատմական կանգառ՝ օրը նոր տպավորություններով ավարտելու համար։
Երթուղու երկարությունը՝ մոտ 15 կմ
Միացե՛ք ArmLand-ին և եկե՛ք միասին բացահայտենք Հայաստանի գեղեցիկ արահետները։

Արշավին մասնակցելու համար անհրաժեշտ է.

  • հարմարավետ արշավային կոշիկներ
  • հարմարավետ շարժը չխթանող հագուստ
  •  տաք հագուստ
  • փոխնորդ հագուստ
  • ուսապարկ
  • ամառային գլխարկ
  • արևային ակնոց
  • անձրևապաշտպան բաճկոն
  • դեղատուփ
  • արևապաշտպան քսուք
  • լապտեր
  • մեկ օրվա համար նախատեսված սնունդ
  • Շշալցված ջուրը տրամադրվում է ակումբի կողմից

Հանդիպում ենք Հանրապետության հրապարակում Վազգեն Սարգսյան փողոցի սկիզբ` Մարիոթ հյուրանոցի մոտ, ժամը 07։30-ին։
Մասնակցության արժեքը՝ 8 500 դրամ (գինը ներառում է ուղեկցորդի, և տրանսպորտի ծառայությունները)։
Գումարը փոխանցել գրանցման օրը և փոխանցումը հաստատող կտրոնը/սքրինշոթը ուղարկել մեզ։
Մասնակցությունը համարվում է հաստատված վճարումը կատարելուց հետո։
Հաշվեհամար՝ 15100436043560 AMD (ARARATBANK) | ARTYOM MARTIROSYAN

Մասնակցությունը հաստատել մինչև նախորդ օրվա 13։00 և նախապես զանգահարել ու գրանցվել հետևյալ հեռախոսահամարով՝ 044 88 00 58 կամ գրել մեր ֆեյսբուքյան էջին. https://www.facebook.com/ArmlandAdventure/
Մասնակցությունը կարող եք չեղարկել մինչև նշանակված արշավի նախորդ օրը՝ ժամը 13:00, հակառակ դեպքում պարտավորվում եք վճարել մասնակցության գումարը՝ ամբողջովին։
Նախքան արշավին մասնակցելը լրացրեք հետևյալ համաձայնագիրը՝
https://forms.gle/K9a9Xwf3aZo3eoPN8
Հարգանքներով՝ ArmLand զբոսաշրջային ակումբ
ֆեյսբուքյան էջ: https://www.facebook.com/ArmlandAdventure/
Ֆեյսբուքյան խումբ: https://www.facebook.com/groups/ArmLand/
Մենք Ինստագրամում: https://www.instagram.com/armland_adventure_club