ՔԱՅԼԱՐՇԱՎ ԴԵՊԻ ՍՄԲԱՏԱԲԵՐԴ

 ՍՄԲԱՏԱԲԵՐԴ ԵՎ ՑԱՂԱՑ ՔԱՐ
Սիրելի՛ արշավասերներ և ակտիվ հանգստի սիրահարներ 
Նոյեմբերի 28-ին՝ շաբաթ օրը, ArmLand-ը ուղևորվում է դեպի Վայոց Ձորի գեղատեսիլ ու պատմական բնաշխարհ։
 Մեր գլխավոր ուղղությունը Սմբատաբերդն է՝ 10–11-րդ դարերի հզոր ամրոցը, որը համարվում է Վայոց Ձորի ամենատպավորիչ պատմական կառույցներից մեկը։ Ամրոցի պարիսպներից բացվում են լայնարձակ տեսարաններ դեպի շրջակա լեռներն ու Եղեգիսի հովիտը։
 Արշավը կսկսենք Արտաբույնք գյուղից և կուղևորվենք դեպի Սմբատաբերդի հզոր պարիսպները։ Այնուհետև կշարունակենք մեր ճանապարհը դեպի Ցաղաց Քար վանական համալիր՝ բացահայտելով Վայոց Ձորի պատմական ժառանգությունն ու գեղատեսիլ բնությունը։
 Երթուղու երկարությունը՝ մոտ 10 կմ
 Պատմական ամրոցներ, միջնադարյան վանքեր և լեռնային գեղեցիկ տեսարաններ՝ մեկ անմոռանալի արշավի ընթացքում։
 Սիրով սպասում ենք բոլորին՝ միասին բացահայտելու Վայոց Ձորի հերթական գեղեցիկ անկյունը։

Արշավին մասնակցելու համար անհրաժեշտ է.

  • հարմարավետ արշավային կոշիկներ
  • հարմարավետ շարժը չխթանող հագուստ
  •  տաք հագուստ
  • փոխնորդ հագուստ
  • ուսապարկ
  • ամառային գլխարկ
  • արևային ակնոց
  • անձրևապաշտպան բաճկոն
  • դեղատուփ
  • արևապաշտպան քսուք
  • լապտեր
  • մեկ օրվա համար նախատեսված սնունդ
  • Շշալցված ջուրը տրամադրվում է ակումբի կողմից

Հանդիպում ենք Հանրապետության հրապարակում Վազգեն Սարգսյան փողոցի սկիզբ` Մարիոթ հյուրանոցի մոտ, ժամը 07։30-ին։
Մասնակցության արժեքը՝ 8 500 դրամ (գինը ներառում է ուղեկցորդի, և տրանսպորտի ծառայությունները)։
Գումարը փոխանցել գրանցման օրը և փոխանցումը հաստատող կտրոնը/սքրինշոթը ուղարկել մեզ։
Մասնակցությունը համարվում է հաստատված վճարումը կատարելուց հետո։
Հաշվեհամար՝ 15100436043560 AMD (ARARATBANK) | ARTYOM MARTIROSYAN

Մասնակցությունը հաստատել մինչև նախորդ օրվա 13։00 և նախապես զանգահարել ու գրանցվել հետևյալ հեռախոսահամարով՝ 044 88 00 58 կամ գրել մեր ֆեյսբուքյան էջին. https://www.facebook.com/ArmlandAdventure/
Մասնակցությունը կարող եք չեղարկել մինչև նշանակված արշավի նախորդ օրը՝ ժամը 13:00, հակառակ դեպքում պարտավորվում եք վճարել մասնակցության գումարը՝ ամբողջովին։
Նախքան արշավին մասնակցելը լրացրեք հետևյալ համաձայնագիրը՝
https://forms.gle/K9a9Xwf3aZo3eoPN8
Հարգանքներով՝ ArmLand զբոսաշրջային ակումբ
ֆեյսբուքյան էջ: https://www.facebook.com/ArmlandAdventure/
Ֆեյսբուքյան խումբ: https://www.facebook.com/groups/ArmLand/
Մենք Ինստագրամում: https://www.instagram.com/armland_adventure_club