ԱՐՇԱՎ ԴԵՊԻ ՄԱՆԹԱՇԻ ՋՐՎԵԺ

Օգոստոսի 16-ին` կիրակի օրը, ուղևորվում ենք Արագածոտնի մարզ։ Այս անգամ մեր ճանապարհը սկսելու ենք Քարի լճից, որտեղից Արագածի լանջերով կուղևորվենք դեպի Մանթաշի ջրվեժ։
Մանթաշի ջրվեժը գտնվում է Մեծ Մանթաշ գյուղից մոտ 15 կմ հարավ և ունի շուրջ 21 մետր բարձրություն։
Այն ձևավորվում է Մանթաշ գետի ջրերից և թաքնված է Արագածի լեռնային բնության մեջ։
Ճանապարհին մեզ ուղեկցելու են Արագածի բաց լանջերը, բարձրադիր լեռնային բնությունը, գեղեցիկ տեսարաններն ու այն յուրահատուկ զգացողությունը, երբ մի քանի ժամ շարունակ շուրջդ միայն լեռներ են։
 Քայլարշավի երկարությունը՝ 15–16 կմ
Արշավը նախատեսված է լեռնային արշավների փորձ ունեցող մասնակիցների համար և խորհուրդ չի տրվում սկսնակներին։

Արշավին մասնակցելու համար անհրաժեշտ է.

  • հարմարավետ արշավային կոշիկներ
  • հարմարավետ շարժը չխթանող հագուստ
  •  տաք հագուստ
  • փոխնորդ հագուստ
  • ուսապարկ
  • ամառային գլխարկ
  • արևային ակնոց
  • անձրևապաշտպան բաճկոն
  • դեղատուփ
  • արևապաշտպան քսուք
  • լապտեր
  • մեկ օրվա համար նախատեսված սնունդ
  • Շշալցված ջուրը տրամադրվում է ակումբի կողմից
Հանդիպում ենք Հանրապետության հրապարակում Վազգեն Սարգսյան փողոցի սկիզբ` Մարիոթ հյուրանոցի մոտ, ժամը 07։30-ին։
Մասնակցության արժեքը՝ 8500 դրամ (գինը ներառում է ուղեկցորդի, և տրանսպորտի ծառայությունները)։
Գումարը փոխանցել գրանցման օրը և փոխանցումը հաստատող կտրոնը/սքրինշոթը ուղարկել մեզ։
Մասնակցությունը համարվում է հաստատված վճարումը կատարելուց հետո։
 Հաշվեհամար՝ 15100436043560 AMD (ARARATBANK) | ARTYOM MARTIROSYAN
Մասնակցությունը հաստատել մինչև նախորդ օրվա 13։00 և նախապես զանգահարել ու գրանցվել հետևյալ հեռախոսահամարով՝ 044 88 00 58 կամ գրել մեր ֆեյսբուքյան էջին. https://www.facebook.com/ArmlandAdventure/
Մասնակցությունը կարող եք չեղարկել մինչև նշանակված արշավի նախորդ օրը՝ ժամը 13:00, հակառակ դեպքում պարտավորվում եք վճարել մասնակցության գումարը՝ ամբողջովին։
Նախքան արշավին մասնակցելը լրացրեք հետևյալ համաձայնագիրը՝
https://forms.gle/K9a9Xwf3aZo3eoPN8
Հարգանքներով՝ ArmLand զբոսաշրջային ակումբ
ֆեյսբուքյան էջ: https://www.facebook.com/ArmlandAdventure/
Ֆեյսբուքյան խումբ:
https://www.facebook.com/groups/ArmLand/
Մենք Ինստագրամում:
https://www.instagram.com/armland_adventure_club