ԷՔՍՊԵԴԻՑԻԱ ՄՈՒՐԱԴՍԱՐ ԼԵՌ

ՄՈՒՐԱԴՍԱՐ ԼԵՌ/ԷՔՍՊԵԴԻՑԻԱ
 Սեպտեմբերի 27-ին՝ կիրակի օրը, ուղևորվում ենք դեպի Վայոց ձորի բարձրադիր լեռներ՝ Մուրադսար լեռ (3214 մ)։
Այս արշավը մեզ սպասվող սովորական լեռնային վերելք չէ։ Այստեղ բնությունը միախառնվում է պատմության հետ, իսկ լեռների քարերը պահպանում են հազարավոր տարիների վաղեմության հետքեր։
Մուրադսարի շրջակայքը հայտնի է իր ժայռապատկերներով․ լեռից մոտ 2 կմ հյուսիս և հյուսիս-արևելք տարածվում է ժայռապատկերների յուրահատուկ համալիր, որտեղ մոտ 200 քարերի վրա պահպանվել են հնագույն պատկերներ։
Դրանց մի մասը պատկերում է կենդանիներ, մարդկանց և խորհրդանշական տեսարաններ՝ մեզ հասցնելով հազարավոր տարիների վաղեմության պատմության արձագանքը։
Մեր ճանապարհը կանցնի լեռնային բաց տարածություններով՝ դեպի Մուրադսարի բարձրադիր հատվածներ, որտեղ յուրաքանչյուր քայլ մեզ ավելի է հեռացնելու առօրյայից և մոտեցնելու Հայաստանի հնագույն բնաշխարհին։

Արշավին մասնակցելու համար անհրաժեշտ է.

  • հարմարավետ արշավային կոշիկներ
  • հարմարավետ շարժը չխթանող հագուստ
  • տաք հագուստ
  • փոխնորդ հագուստ
  • ուսապարկ
  • ամառային գլխարկ
  • արևային ակնոց
  • անձրևապաշտպան բաճկոն
  • դեղատուփ
  • արևապաշտպան քսուք
  • լապտեր
  • մեկ օրվա համար նախատեսված սնունդ

Շշալցված ջուրը տրամադրվում է ակումբի կողմից

 Հանդիպում ենք Հանրապետության հրապարակում Վազգեն Սարգսյան փողոցի սկիզբ` Մարիոթ հյուրանոցի մոտ, ժամը 07։00-ին։
Մասնակցության արժեքը՝ 13000 դրամ (գինը ներառում է ուղեկցորդի, և տրանսպորտի ծառայությունները)։
Գումարը փոխանցել գրանցման օրը և փոխանցումը հաստատող կտրոնը/սքրինշոթը ուղարկել մեզ։
Մասնակցությունը համարվում է հաստատված վճարումը կատարելուց հետո։

Հաշվեհամար՝ 15100436043560 AMD (ARARATBANK) | ARTYOM MARTIROSYAN
Մասնակցությունը հաստատել մինչև նախորդ օրվա 13։00 և նախապես զանգահարել ու գրանցվել հետևյալ հեռախոսահամարով՝ 044 88 00 58 կամ գրել մեր ֆեյսբուքյան էջին. https://www.facebook.com/ArmlandAdventure/
Մասնակցությունը կարող եք չեղարկել մինչև նշանակված արշավի նախորդ օրը՝ ժամը 13:00, հակառակ դեպքում պարտավորվում եք վճարել մասնակցության գումարը՝ ամբողջովին։
Նախքան արշավին մասնակցելը լրացրեք հետևյալ համաձայնագիրը՝
https://forms.gle/K9a9Xwf3aZo3eoPN8
Հարգանքներով՝ ArmLand զբոսաշրջային ակումբ
ֆեյսբուքյան էջ: https://www.facebook.com/ArmlandAdventure/
Ֆեյսբուքյան խումբ:
https://www.facebook.com/groups/ArmLand/
Մենք Ինստագրամում:
https://www.instagram.com/armland_adventure_club