ԱՐՇԱՎ ԴԵՊԻ ՎԱՐԴԵՆԻՍ ԼԵՌ

Սեպտեմբերի 26-ին՝ շաբաթ օրը, ուղևորվում ենք դեպի Վարդենիսի լեռնաշղթայի ամենաբարձր գագաթը՝ Վարդենիս լեռ։
3522 մ բարձրությամբ Վարդենիս լեռը գտնվում է Գեղարքունիքի և Վայոց ձորի սահմանագլխին և հանդիսանում է Վարդենիսի լեռնաշղթայի ամենաբարձր կետը։
Լեռնաշղթան ձգվում է Սևանա լճի հարավային կողմով՝ իր բարձրադիր լանջերով ու ալպյան մարգագետիններով։
 Վարդենիս լեռան առանձնահատկություններից մեկը նրա մեկուսացվածությունն ու դժվար հասանելիությունն է․ այս գագաթը շատ ավելի քիչ է այցելվում, քան Հայաստանի հայտնի լեռնային ուղղությունները։

Արշավին մասնակցելու համար անհրաժեշտ է.

  • հարմարավետ արշավային կոշիկներ
  • հարմարավետ շարժը չխթանող հագուստ
  • տաք հագուստ
  • փոխնորդ հագուստ
  • ուսապարկ
  • ամառային գլխարկ
  • արևային ակնոց
  • անձրևապաշտպան բաճկոն
  • դեղատուփ
  • արևապաշտպան քսուք
  • լապտեր
  • մեկ օրվա համար նախատեսված սնունդ

Շշալցված ջուրը տրամադրվում է ակումբի կողմից

Հանդիպում ենք Հանրապետության հրապարակում Վազգեն Սարգսյան փողոցի սկիզբ` Մարիոթ հյուրանոցի մոտ, ժամը 07։00-ին։
Մասնակցության արժեքը՝ 12000 դրամ (գինը ներառում է ուղեկցորդի, և տրանսպորտի ծառայությունները)։
Գումարը փոխանցել գրանցման օրը և փոխանցումը հաստատող կտրոնը/սքրինշոթը ուղարկել մեզ։
Մասնակցությունը համարվում է հաստատված վճարումը կատարելուց հետո։

Հաշվեհամար՝ 15100436043560 AMD (ARARATBANK) | ARTYOM MARTIROSYAN

Քարտի համար՝ AMD 4375 1110 1585 3736

Մասնակցությունը հաստատել մինչև նախորդ օրվա 13։00 և նախապես զանգահարել ու գրանցվել հետևյալ հեռախոսահամարով՝ 044 88 00 58 կամ գրել մեր ֆեյսբուքյան էջին. https://www.facebook.com/ArmlandAdventure/
Մասնակցությունը կարող եք չեղարկել մինչև նշանակված արշավի նախորդ օրը՝ ժամը 13:00, հակառակ դեպքում պարտավորվում եք վճարել մասնակցության գումարը՝ ամբողջովին։
Նախքան արշավին մասնակցելը լրացրեք հետևյալ համաձայնագիրը՝
https://forms.gle/K9a9Xwf3aZo3eoPN8
Հարգանքներով՝ ArmLand զբոսաշրջային ակումբ
ֆեյսբուքյան էջ: https://www.facebook.com/ArmlandAdventure/
Ֆեյսբուքյան խումբ:
https://www.facebook.com/groups/ArmLand/
Մենք Ինստագրամում:
https://www.instagram.com/armland_adventure_club