10 ԼԱՎԱԳՈՒՅՆ ՖԻԼՄԵՐԸ ԼԵՌՆԵՐԻ ՄԱՍԻՆ

February 12, 2025

ՄԻ ԲԱԺԻՆ ՄՈՏԻՎԱՑԻԱ

Լեռներն ունեն ձգողության անբացատրելի ուժ, որի շնորհիվ իրենց մոտ են կանչում հազարավոր
լեռնասերների: Լեռնագնացությունը դա ապրելակերպ է, որը ստիպում է վերանայել հայացքներդ, կյանքին
նայել բոլորովին այլ աչքերով ու գտնել ներդաշնակություն: Լեռան գագաթ տանող ուղղին երբեմն դժվարին
է ու բարդ, բայց դա մի յուրօրինակ երկխոսություն է ինքդ քեզ հետ, որը քեզ տանում է դեպի
ինքնաճանաչողություն: Հազարավոր մարդիկ են ընտրում այդ ուղին, դարձնելով իրենց կյանքի անբաժան
մասը: Նրանցից ոմանց անցած ուղղին ոգեշնչում է շատերին, դառնալով լեռնային լավագույն գրքերի և
ֆիլմերի ստեղծման սկիզբ: Այսօր Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում լեռնային լավագույն ֆիլմերի ընտրանին: Դրանցից
յուրաքանչյուրը մի առանձին պատմություն է, որը ցույց է տալիս մարդկային հնարավորությունների
անսահմանությունն ու դառնում ոգեշնչման աղբյուր:

 

1. «Էվերեստ»

Աշխարհի ամենաբարձր լեռան գագաթին լինել երազում են հազարավոր պրոֆեսիոնալ լեռնագնացներ: Դեպի Էվերեստ իրականացրած հերթական էկսպեդիցիան ավարտվեց իսկական ողբերգությամբ:
Փորձառու լեռնագնաց Ռեբ Հոլը, հավաքելով լավագույն լեռնագնացների խմբին, պատրաստվում է վերելք իրականացնել Էվերեստ: Բոլոր այդ մարդիկ լի են խիզախությամբ և չեն պատրաստվում կանգ առնել ոչնչի դիմաց: Նրանցից յուրաքանչյուրն ունի դեպի գագաթ հասնելու իր պատճառները: Սակայն ինչպես կդասավորվեն հանգամանքները, չէ որ լեռներում ամեն բան անկանխատեսելի է։

 

2. «Հյուսիսային պատը»

Իրադարձությունները տեղի են ունենում 1936 թվականին: Ալպերի վերջին «չլուծված խնդիրը» մնում է Այգերի հյուսիսային պատը։ Հիտլերը խոստանում է Հյուսիային պատը հաղթահարողներին անձամբ հանձնել Բեռլինի օլիմպիադայի մեդալները։ 1938-ին իշխանություններն արգելում են բարձրանալ նրա վրա, իսկ փրկարարները, ի հեճուկս բոլոր կանոնադրությունների և կանոնների, հայտարարում են, որ այդ պատից ոչ մեկին այլևս չեն փրկի ։ Դեռ 30-ականների վերջին թվում էր, թե պատը երբեք չեն կարողանա հաղթահարել։ Նման մտորումների համար հիմք կար ՝ դա նախորդ տասնամյակի ժամանակագրությունն էր։ 1928-ից մինչեւ 1936-ը ընկած ժամանակահատվածում մի խումբ խիզախ մարդիկ պատը հաղթահարելու բազմաթիվ փորձեր են արել, սակայն ապարդյուն։ 1936 թվականի հուլիսին երկու բավարացիներ ՝ Թոնի Կուրցը և Անդրեաս Հինտերշտոյսերը, և երկու ավստրիացիներ ՝ Էդդի Ռայներն ու Վիլի Անգերերը, համատեղ ջանքեր են գործադրում պատը հաղթահարելու համար:

 

3. «Մեսներ»

Մեսները ալպինիզմի պատմության մեջ համաշխարհային ճանաչում ունեցող լեռնագնաց է: Նա դարձավ առաջինը, ով հաղթահարեց աշխարհի 14 ութհազարանոց գագաթները: Իրականացրել է ռեկորդային վերելքներ աշխարհի տարբեր հատվածներում, դրանցից շատերը սոլո վերելքներ: Մեսների մասին վավերագրական ֆիլմը պատմում է նրա անհավանական վերելքների և կյանքի պատմությունների մասին:

 

4. «Բարձրության գենը»

Ռուս պրոֆեսիոնալ և ոչ պրոֆեսիոնալ ալպինիստների արշավախումբը պատրաստվում է բարձրանալ աշխարհի ամենաբարձր գագաթը, և վերելքի ամբողջ ընթացքը նկարահանել: Վավերագրական ֆիլմում մանրամասն ներկայացնում են Էվերեստ բարձրանալու ողջ գործընթացը սկզբից մինչև վերջ:

 

5. «K2: սահմանային բարձրություն»

Հաջողակ փաստաբան Թեյլորը (Մայքլ Բին) և գիտնական Հարոլդը, մականունով Էյչ (Մեթ Քրեյվեն), երկար տարիներ զբաղվում են ալպինիզմով: Թեյլորի ռիսկի հակումը և դինամիկությունը մեղմվում են Էյչի մտածված լուծումներով։ Վերելքներից մեկի ժամանակ նրանք հանդիպում են էքսցենտրիկ միլիոնատեր Ֆիլիպ Կլեյբորնին, որվ մի խումբ ալպինիստների հետ պատրաստվում էր բարձրանալ աշխարհի ամենաբարդ լեռներից մեկը՝ Կ2-ը (Չագորի): Արշավի ժամանակ մահանում են Կլեյբորնի խմբի 2 անդամները, իսկ մյուսներին փրկում են Թեյլորը և Էյչը։ Կլեյբորնը այդ երկուսին հրավիրում է Նեպալում զոհված մասնակիցներին փոխարինելու: Միասին նրանք պետք է հաղթահարեն աշխարհի ամենաբարդ լեռներից մեկը:

 

6. «127 ժամ»

Իրական պատմությունների վրա հիմնված ֆիլմը պատմում է ալպինիզմ Արոն Ռալսթոնի կյանքի պատմությունը: Ժայռամագլցման և կիրճերում թաքնված քարանձավների սիրահարը հերթական
անգամ միայնակ ուղևորվում է ճանապարհորդության և հայտնվում թակարդում: Վայրեջքի ժամանակ, կիրճում մոտ երեք հարյուր կիլոգրամանոց քարն ընկնում է ալպինիստի աջ ձեռքի վրա: 127 ժամ առանց ջրի ու սննդի… Հենց այստեղ է, որ դրսևորվում են բնավորության ուժեղ կողմերը:

 

7. «Դիպչելով դատարկությանը»

Ֆիլմը հայտնի ալպինիստ Ջո Սիմփսոնի բեսթսելլերի էկրանավորումն է, որը պատմում է լեռնագնացների կյանքի ամենաանհավանական, իրական պատմություններից մեկը: Գրքում նկարագրվում է Սիմփսոնի եւ նրա ընկեր Սայմոն Յեթսի 1985 թվականին Պերուական Անդերի գագաթներից մեկը իրականացրած վերելքի մասին: Երկու երիտասարդ ալպինիստներ որոշում են նվաճել Սիուլա Գրանդեի հեռավոր եւ վտանգավոր արեւմտյան լանջը ՝ 7000 մետր բարձրությամբ: Վատ եղանակին իջնելիս Սիմփսոնը ընկնում է և կոտրում ոտքը ։ Գոյատևման համար պայքարում երիտասարդները ստիպված են ամեն րոպե բարդ որոշումներ կայացնել։

 

8. «Ուղղահայաց սահման»

Պրոֆեսիոնալ ալպինիստ Ռոյ Գարրետը իր վերելքներից մեկի ժամանակ դժբախտ պատահարի զոհ է դառնում: Նրա երկու երեխաներից Էննին հոր մահից հետո շարունակում է զբաղվել ալպինիզմով, իսկ Պիտերը թողնում է այդ վտանգավոր մասնագիտությունը և զբաղվում լուսանկարչությամբ: Էկսցրենտիկ միլոիոնատերը ցանակնում է հասնել Կ2-ի գագաթ: Արշավախումբը ղեկավարում է Էննին: Էքսպեդիցիան հենց առաջին օրվանից ձախողվում է, ալպինիստները ուժեղ քամու պատճառով հայտնվում է սառցաճեղքի մեջ, որտեղից միայնակ դուրս գալն անհնար է: Էննիի եղբայր Պիտերը հավաքում է փրկարարական խումբ և շտապում օգնության:

 

9. «Նանգա-Պարբատ»

Ֆիլմը ներկայացնում է Մեսներ եղբայրների կյանքի պատմությունը և հիմնականում պատմում նրանց Քաշմիրի հովտի գագաթ 1970 թվականին իրականացրած վերելքի մասին։ Կյանքի գնով նրանք հասնում են գագաթ, սակայն հասկանում, որ վայրեջքն էլ ավելի դժվար ու վտանգավոր է լինելու: Վերադառնալով Ռեյնգոլդ Մեսները պատմում է, որ իջնելիս տեսադաշտից կորցրել է եղբորը, ով ամենայն հավանականությամբ ձնահոսքի զոհ է դարձել: Իսկ ականատեսները կպնդեն, որ Մեսները եղբորը զոհաբերել է հանուն իր ամբիցիաների՝ հիվանդ Գյունթերին թողել է անհայտ երթուղով իջնելու համար ։ Ռեյնգոլդ Մեսները կփորձի գնալ եղբոր մարմինը փնտրելու, ևս մեկ ականավոր վերելք կկատարի, բայց ընդմիշտ կմնա այդ ողբերգական պատահարի ստվերում: Եվ միայն 35 տարի անց ալպինիզմի պատմության մեջ մեծ գաղտնիքներից մեկը կբացահայտվի:

 

10. «Դյատլովի լեռնանցքի գաղտնիքը»

1959 թվականի հունվարին Իգոր Դյատլովի կողմից գլխավորած ալպինիստների խումբը ուղևորվում է
բարձրանալու այսպես կոչված «Մեռյալների լեռը» և ընդմիշտ մնում այնտեղ: Ռեժիսոր Ռենի Հարլինը առաջարկել է ողբերգական իրադարձությունների իր տարբերակը բավական համոզիչ կերպով, ներկայացնելով  «Բանականության որսորդները» հոգեբանական թրիլերը: Ամերիկացի ուսանողուհի Հոլլի Քինգը տպավորված խորհրդային ալպինիստների խորհրդավոր մահվան մասին փաստագրական ակնարկով հավաքում է համախոհների իր թիմը և որոշում անցնել այն նույն երթուղով, որով ժամանակին անցել է Դյատլովի արշավախումբը: Հավաքելով համախոհների թիմ, նա հույս ունի անցնել նույն երթուղով, որպեսզի գտնի հարցերի պատասխանները և նկարահանի իր ֆիլմը։

 

Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։

Related Posts

КРЕПОСТЬ АМБЕРД

По направлению горы Арарат ,на южном склоне горы Арагац, на стыке рек Амберд и Аркашен находится крепость Амберд принадлежащая в 10 – 13 веках династии

Read More

МОНАСТЫРЬ НОРАВАНК

Нораванк, в переводе с армянского означает «новый монастырь», был построен в XIII—XIV веках. Располажен  в 122 км от Еревана, на уступе ущелья притока реки Арпа,

Read More

КРЕПОСТЬ ЭРЕБУНИ

В 1968 году, по случаю 2750-летия Эребуни, на горе Арин-Берд состоялось открытие музея Эребуни, где были представлены драгоценные образцы урартского наследия. Рядом с музеем находится

Read More

Join our newsletter to stay updated