ArmLand-ը կազմակերպում է նոր թրեքինգային երթուղով ճամփորդություն, Հյուսիսային Կովկասում` Սվանեթի կոչվող պատմական լեռնային տարածաշրջանում:
Ճամփորդությունը տեղի կունենա հուլիսի 5-ից-11-ը, ինչը հիանալի հնարավորություն է ամառային ակտիվ հանգիստը անցկացնել լեռներում` լեռնասերների ջերմ մթնոլորտում:
Ունենալու ենք ամենօրյա արշավներ, անցնելու ենք Սվանեթիի ամենահայտնի վայրերով, վրացական հայտնի լեռների լեռնանցքներով ու արահետներով, ունենալու ենք ձիավարություն և ծանոթանալու ենք լեռների մեջ թաքնված քաղաքների դարավոր մշակույթին:
Արդեն իսկ կարող եք պլանավորել մեզ հետ բացահայտել “ուրիշ” Վրաստանը:
Նախաճաշից հետո վերցնում ենք լանչ բոքսերը ու հյուրատնից սկսում լեռնային արշավը դեպի Մեստիա քաղաք: Ուսապարկերը թեթև, մինչև 30լ ։Գուլի լեռնանցքից հրաշալի տեսարաններ է բացվում Ուշբա լեռան ուղղությամբ։ Երթուղու երկարությունը 21կմ, տևողությունը 8ժ, բարդությունը՝ միջին։ Ընթրիքը և Գիշերակացը Մեստիայի հյուրատանը:
Օր 3-րդ․ Մեստիա-Չվաբիանի
Նախաճաշից հետո վերցնում ենք լանչ բոքսերը ու հյուրատնից սկսում լեռնային արշավը դեպի Մուլախի շրջանի Չվաբիանի գյուղ: Ուսապարկերը թեթև, մինչև 30լ։ Երթուղուց հրաշալի տեսարաններ է բացվում Բանգուրյանի և Ուշբա լեռների ուղղությամբ։ Երթուղու երկարությունը 17կմ, տևողությունը 7ժ, բարդությունը՝ թեթև։ Ընթրիքը և Գիշերակացը Չվաբիանի հյուրատանը:
Օր 4-րդ․ Չվաբիանի-Ադիշի
Նախաճաշից հետո վերցնում ենք լանչ բոքսերը ու հյուրատնից սկսում լեռնային արշավը դեպի Ադիշիի գյուղ: Ուսապարկերը թեթև, մինչև 30լ։ Երթուղին անցնում է նաև Տետնուլդի ճոպանուղու կողքով և հրաշալի տեսարաններ է բացվում Տետնուլդի և Գաստոլիա լեռների ուղղությամբ։ Երթուղու երկարությունը 12կմ, տևողությունը 6ժ, բարդությունը՝ թեթև։ Ընթրիքը և Գիշերակացը Ադիշի հյուրատանը։
Օր 5-րդ․ Ադիշի-Իպռառի
Նախաճաշից հետո վերցնում ենք լանչ բոքսերը ու հյուրատնից սկսում լեռնային արշավը դեպի Իպռառի գյուղ: Ուսապարկերը թեթև, մինչև 30լ։ Երթուղին անցնում է Ադիշիչալա գետի երկայնքով, որից հետո գետանցում ենք անելու /ոտքով կամ ձիով/ ու բարձրանալու Չխունդերի լեռմանցք։ Լեռնանցքից հրաշալի տեսարաններ է բացվում Տետնուլդի լեռան հավեժական սառցադաշտի ուղղությամբ։ Երթուղու երկարությունը 17կմ, տևողությունը 8ժ, բարդությունը՝ միջին։ Ընթրիքը և Գիշերակացը Իպռառի հյուրատանը։
Օր 6-րդ․ Իպռառի-Ուշգուլի
Նախաճաշից հետո վերցնում ենք լանչ բոքսերը ու հյուրատնից սկսում լեռնային արշավը դեպի Ուշգուլի գյուղ: Ուսապարկերը թեթև, մինչև 30լ։ Երթուղին անցնում է գեղեցիկ անտառային արահետներով, որտեղից հրաշալի տեսարաններ է բացվում Շխարա լեռան գագաթների և սառցադաշտի ուղղությամբ։ Երթուղու երկարությունը 13կմ, տևողությունը 6ժ, բարդությունը՝ թեթև։ Ուշգուլի գյուղում զբոսնելուց հետո ցանկության դեպքում կարող ենք դիտել ՛՛DEDE՛՛ սվանական գեղարվեստական ֆիլմը, որի գործողությունները տեղի են ունեցել Ուշգուլի գյուղում և Սվանեթում։ Ընթրիքը և Գիշերակացը Ուշգուլի հյուրատանը
Օր 7-րդ․ Ուշգուլի-Լաղնուարի լեռ /3000մ/-վերադարձ Երևան
Վաղ առավոտյան հյուրատնից սկսում ենք լեռնային արշավը դեպի Լաղնուարի լեռան գագաթ,որտեղ և կդիմավորենք արևածագը։ Ուսապարկերը թեթև, մինչև 30լ։ Լեռան գագաթից հրաշալի տեսարաններ է բացվում մի կողմից Շխարա լեռան գագաթների և սառցադաշտի, իսկ մյուս կողմից Ուշգուլի գյուղի, Էնգուրի գետի ակունքների և Մեծ Կովկասի ուղղությամբ։ Երթուղու երկարությունը 7կմ, տևողությունը 4ժ, բարդությունը՝ միջին։
Նախաճաշից հետո կվերադառնանք Երևան։
Ծրագիրը հնարավոր է փոփոխվի, ելնելով խմբի մասնակիցների ֆիզիկական պատրաստվածությունից
Արժեքը 205.000
Արշավին մասնակցելու համար անրհաժեշտ է․
• հարմարավետ արշավային կոշիկներ
• հարմարավետ հագուստ
• տաք հագուստ
• փոխնորդ հագուստ
• ուսապարկ
• տաք և ամառային գլխարկ
• արևային ակնոց
• անձրևապաշտպան բաճկոն
• զանգապաններ (гамаши, бахилы)
• ձեռնոց
• դեղատուփ
• արևապաշտպան քսուք
• լապտեր
• մեկ օրվա համար նախատեսված սնունդ
Շշալցված ջուրը տրամադրվում է ակումբի կողմից
Արժեքը ներառում է
տրանսպորտի ծառայությունը
գիշերակացները հյուրատներում
սնունդը արշավների ժամանակ բացառությամբ առաջին և վերջին օրվա
ուղեկցորդների ծառայությունը
Արժեքը ՉԻ ներառում
Անձնական գույքը և հանդերձանքը
Ձիով Ադիշիչալա գետանցումը (40 լարի)
Գումարը փոխանցել գրանցման օրը, փոխանցումը հաստատող կտրոնը/սքրինշոթը ուղարկել մեզ։
Մասնակցությունը համարվում է հաստատված վճարումը կատարելուց հետո։
Մասնակցությունը կարող եք չեղարկել մինչև նշանակված արշավի նախորդ օրը՝ ժամը 13:00, հակառակ դեպքում պարտավորվում եք վճարել մասնակցության գումարը՝ ամբողջովին։