Հայկական 4 գլխավոր տոհմերը դեռևս հնում իրենց զինանշանների համար որպես հիմնական տարր ընտրել են առյուծն ու արծիվը ՝ առնականության և իշխանության հավերժական խորհրդանիշները։ Առյուծի խորհրդանիշը իր հաստատուն տեղն է զբաղեցնում մեր ժողովրդի պատկերա–զինանշանային համակարգերում։ Այսօր առյուծի պատկերը կարելի է հանդիպել նաև Հայաստանի զինանշանի վրա, այն նաև առկա է Երևանի զինանշանի վրա: Տարբեր ժամանակներում զինանշաների վրա առյուծի ընտրությունը, որպես հինմնական խորհրդանիշ ամենևին էլ պատահական չէ:

Ժամանակին հայկական լեռնաշխարհում ապրում էին ասիական առյուծներ, որոնք ժամանակի ընթացքում վերացան: Ասիական առյուծը պատմականորեն բնակվել է Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի մեծ մասում մինչև Հյուսիսային Հնդկաստան: Հազարամյակներ շարունակ ասիական առյուծները հետապնդվում և ոչնչացվում էին: Արդյունքում, Եվրոպայի տարածքում ասիական առյուծն անհետացավ Մ.թ. ա. մոտ 100 թվականին: Անդրկովկասում ասիական առյուծն անհետացել է 10-րդ դարում, Իրանում վերջին ասիական առյուծները սպանվել են 20-րդ դարի կեսերին:
Այսօր ասիական առյուծն ապրում է միայն մեկ վայրում՝ Հանդկաստանի Գուջարաթ նահանգի Գիրսկի անտառում: Այսօր արգելոցում կա 523 առանձնյակ։ Ասիական առյուծը Միջազգային Կարմիր գրքում նշված է որպես անհետացման վտանգի տակ գտնվող տեսակ: Այս տեսակն օրենքի պաշտպանության տակ է հայտնվել 1900 թվականին, երբ բնության մեջ մնացել էր 100-ից պակաս կենդանի: Ասիական առյուծը լիակատար ոչնչացման վտանգի տակ է, քանի որ Հնդկաստանում բնակչության խտությունը շատ բարձր է, և տարածքի համար մրցակցային պայքարում այս գիշատիչը արգելոցից դուրս գոյատևելու հնարավորություն չունի:
Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։


