ՆԿԱՐՉԱԿԱՆ ԹԵՐԱՊԻԱ ԼՈՌԻՈՒՄ | ԱՀՆԻՁՈՐ

Հուլիսի 14-ին հրավիրում ենք բոլորին մասնակցել մեր նկարչական թերապիաին՝ հիասքանչ ու կանաչ Լոռիում։ Կուղևորվենք Լոռի, որտեղ կմնանք Ահնիձոր հյուրատանը՝ համանուն գյուղում։ Հյուրատունն արդեն իսկ ամփոփված է նկարչական կոլորիտով։ Մի փոքր հանգստից հետո կվերցնենք մեր կտավներն ու վրձիններն ու կուղևորվենք կտավին  հանձնելու Ահնիձոր գյուղի հեքիաթային բնապատկերը։ Նկարելուց հետո կվերադառնանք և գեղեցիկ սեղանի շուրթ կքննարկենք մեր նկարները, վայելենք Լոռվա խոտաբույսերով պատրաստված թեյն ու կխաղանք տարատեսակ խաղեր։ Լանչից հետո, կուղևորվենք Լոռվա մարգարիտ՝ Ծովեր լիճը, կշրջենք տեղանքով։ Սիրով սպասում ենք բոլորին ։

 

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՐԺԵՔԸ

12․500 դրամ

 

ՆՈՐՈՒՅԹ

Մենք ուրախ ենք ներկայացնել  բաժանորդագրության մեր նոր փաթեթները: 🏷️💲🥾 Ստացիր հնարավորություն զեղչված գներով արշավել ամբողջ տարի մեկ գրանցմամբ։  Նաստացիր հնարավորություն դառնալու ArmLand Comunity-ի անդամ և օգտվիր մի շարք առավելություններից։ Մանրամասների համար՝  խնդրում ենք անցնել այս հղումով ՝ https://docs.google.com/document/d/1O7mKAdHz7CvvMzknPt1CJKdWAPkgxDtWv92A3yeedqw/edit#heading=h.jxxco57lcj1r☀️ 🦅