Հայկական վաղ միջնադարյան արվեստի և ճարտարապետության գլուխգործոցներից մեկը համարվում է Զվարթնոցի տաճարը: Զվարթնոցի տաճարը գտնվում է Էջմիածին քաղաքից 3 կմ հարավ: Ենթադրվում է, որ Զվարթնոցի տաճարը կառուցվել է 643-652 թվականներին: Տաճարը կառուցվել է Ներսես Գ Տայեցի կաթողիկոսի օրոք: Ըստ Ագաթանգեղոսի՝ Զվարթնոցի տարածքում է եղել հեթանոսական Տիր աստծու մեհյանը։ Զվարթնոցի տաճարի նախաձեռնողն ու կառուցողը Ներսես Գ Տայեցի կաթողիկոսն էր, որը «Շինարար» պատվանունն էր կրում:
Անվան ծագումնաբանությունը
Զվարթնոցի անվան ծագումնաբանության մասին տեղեկանում ենք պատմիչ Սեբեոսից: Ըսկ նրա Զվարթնոց տաճարի տեղում է 301 թ-ին Խոր Վիրապից դուրս եկած Գրիգոր Լուսավորչին դիմավորել մեծն Տրդատ Գ թագավորը։ Քրիստոսը, երկնային զորքի ուղեկցությամբ, այստեղ էր երևացել Գրիգոր Լուսավորչին և հրահանգել Էջմիածնի կառուցնման վայրը: Դարեր անց այս վայրում կառուցվում է մի տաճար, որն անվանում են Զվարթնոց, որը նշանակում է երկնային զինվորների (զվարթունների, կամ հրեշտակների) բազմություն, որոնք երևացել են Սուրբ Գրիգորին տեսիլքի ժամանակ:
Տաճարի կառուցվածքը
Պեղումների ժամանակ հայտնաբերվել են տաճարը, նրանից հարավ-արևմուտքում՝ կաթողիկոսական պալատը (բաղնիք, խուցեր և այլն), տարբեր իրեր, գերեզմաններ, նաև եկեղեցու ավերակներ: Պալատից ոչ հեռու հայտնաբերվել է խաղողի քարաշեն հնձան:
Հուշարձանի պեղման աշխատանքներին մասնակցել է հայ անվանի ճարտարապետ Թորոս Թորամանյանը, որն էլ ուսումնասիրել, չափագրել է եկեղեցու պահպանված մնացորդները և կազմել երբեմնի այս վեհաշուք տաճարի վերակազմության նախագիծը: Զվարթնոցի տաճարի հիմքում ընկած են ճարտարապետի բազմակողմանի հմտությունները: Գեղարվեստական ճաշակի մասին են վկայում նուրբ ու գեղեցիկ քանդակները:
Ըստ ճարտարապետի՝ Զվարթնոցը իրենից ներկայացրել է եռահարկ, կենտրոնակազմ, գմբեթավոր, բոլորակ շինություն: Այն ունեցել է 5 շքամուտք։ Տաճարն ունեցել է 32 բարձրաքանդակ, որոնցից պահպանվել են 9-ը: Բարձրաքանդակներից մեկի վրա պահպանվել է Յոհան գրությունը, հավանաբար տաճարի ճարտարապետի անունը:
Զվարթնոցի եկեղեցին ունեցել է 35 մետր տրամագիծ և նույնքանից ավելի բարձրություն: Պատերը շարված են սև, գորշ և կարմրագույն քարերով, որոնք ունեն խառը դասավորություն:
Եկեղեցու կենտրոնից հավասար հեռավորության վրա գտնվում են չորս մեծ, լայնանիստ մայր սյուները և այդ սյուներին միացած են չորս կիսաբոլորակներ, որոնցից մեկը փակ պատ է և կազում է խորանը, իսկ մյուս երեքը սյունազարդ են: Ըստ Թորամանյան, տաճարի հատակագծի հորինվածքային հիմքում ընկած է եղել հավասարաթև խաչը: Ներսի խաչաձև մասը ծածկված է եղել գմբեթով, իսկ դրսի՝ ժողվրդի աղոթելու համար նախատեսված հատվածը ծածկված է եղել կամարով:
Տաճարի հետաքրքիր տարրերից մեկը արևային ժամացույցն է, որը տարբերցում է մեզ հայտնի մյուս արևային ժամացույցներից: Սովորաբար արևային ժամացույցները լինում են կիսաշրջանաձև, իսկ Զվարթնոցի արևային ժամացույցը շրջանաձև է և հատուկ հաղորդագրությամբ. «Ամենայն ժամ աղոթե՛ք Աստծուն»:
Գագկաշեն սբ. Գրիգոր եկեղեցին
Ճարտարապետ Թորամանյանի կատարած ուսումնասիրությունները և դրանց հիման վրա Զվարթնոցի տաճարի նկարագրությունը շատարի մոտ էր կասկած առաջացնում: Բանն այն էր, որ Թորամանյանը նկարագրում էր մի այնպիսի տաճար, այնպիսի շինություն, որը նման չէր և ոչ մի հայկական եկեղեցու: Նախախնամություն էր արդյոք, թե զուգադիպություն, բայց հենց այդ ընթացքում մեկ այլ անվանի ճարտարապետ Նիկոլայ Մառը պեղումներ էր իրականացնում Զվարթնոցից հարյուրավոր կիլոմետրեր հեռու՝ պատմական Անիիում: Պեղումների ընթացքում հայտնաբերեց Գագիկ Ա Բագրատունու արձանը զվարթնոցատիպ եկեղեցու մանրաքանդակը ձեռքին:
Զվարթնոցը Սեն Շապել եկեղեցու հարթաքանդակներում
Ժամանակային ու մշակութային զարմանալի թռիչքով Զվարթնոցի պատկերը հայտնվում է հեռավոր Եվրոպակււմ: 13-րդ դարում կառուցված Փարիզի Սեն Շապել եկեղեցու հարթաքանդակներից մեկի վրա այսօր էլ կարելի է տեսնել Զվարթնոցի տաճարը Նոյան տապանի մեջ:
Զվարթնոցի կործանումը
Տաճարի ավերման մասին պատմական աղբյուրներում տեղեկություն չկա: Պողումների ժամանակ կատարված ուսումնասիրությունները թույլ են տալիս ենթադրել, որ Զվարթնոցի հոյակերտ տաճարի կործանման պատճառը երկրաշարժ է: Թեև նշաններ կան, որ նախքան երկրաշարժը, բարբարոսները տաճարի պատերի ստորին մասերի քարերը քանդել են, աստիճաններից շատերը հանել են և շուրջը քանդակված մարդկանց պատկերների երեսները տաշել են: Եվ այս հանգամանքը նույնպես նպաստել է, որ երկրաշարժի ժամանակ տաճարը փլուզվի:



