Հովհաննավանք վանական համալիրը գտնվում է Երևանից 38 կմ հեռավորության վրա, Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի արևելյան մասում, Քասախ գետի կիրճի աջ եզրին՝ 1320 մետր բարձրության վրա: Այն միջնադարյան Հայաստանի հոգևոր և մշակութային հռչակավոր կենտրոննեից էր:
Վանքի առաջին եկեղեցու կառուցումը
Այստեղ, ինչպես ենթադրվում է, առաջին շինությունը եղել է հեթանոսական ժամանակներում կառուցված Աստղիկ աստվածուհու պաշտամունքային մեհյանը, որի հիմքերի վրա էլ 4-րդ դարում Գրիգոր Լուսավորիչը կառուցել է ներկայիս բազիլիկ եկեղեցին, տեղում ամփոփելով Հովհաննես Մկրտչի նշխարհները: Հովհաններս Մկրտիչը կամ Հովհաննես Կարապեստը ըստ ավետարանական ավանդության Քրիստոսի գալուստը կանխագուշակող և Հորդանան գետում Հիսուսին մկրտող մարգարեն է եղել:
Եկեղեցին անվանվում է Կարապետ (նշանակում է առաջնորդ, առաջնեկ)՝ Հայաստանում քրիստոնեության ընդունումից հետո առաջիններից մեկը կառուցված լինելու պատճառով:
Հովհաննավանքն ու Տրդատ 3-րդ թագավորը
Ի դեպ, եկեղեցու կառուցմանը օժանդակել է նաև Տրդատ 3-րդ թագավորը, քանի որ կիրճի այդ հատվածը նրա ամառային հանգստավայրերից է եղել: Վաղ շրջանի բոլոր պատմիչները վկայում են, որ Գրիգոր Լուսավորիչն ու Տրդատ թագավորը ամռան հետ տեղափոխվել են Հովահաննավանք: Լուսավորչի կոնդակով Երասխաձորից մինչև Հրազդան գետն ընկած տարածքները պատկանել են Հովհաննավանքին:
Վանքի կառուցվածքը
Բազիլիկ եկեղեցին միանավ շինություն է, կառուցված սև և գորշ տուֆից, կրաշաղախով: Ի սկզբանե եղել է փայտածածկ, որը քարե թաղով թ փոխարինվել 573 թվականին վանահայր Աշոտ Դվինեցու կողմից: Այս բազիլիկ եկեղեցուն կից 5-րդ դարում դպրոց է հիմնադրվել, որտեղ իր պատմությունն է շարադրել Ղազար Փարպեցին: Նա եկեղեցու առաջնորդն ու դպրոցի դպրապետն էր:
Բազիլիկ եկեղեցու ձևավորումը շատ պարզ է ու համեստ, բացակայում է զարդաքանդակային հարդարանքը: Եկեղեցու սուրբ սեղանի վրա դրված է ռուսական իկոնոստաս, որը մեր եկեղեցուն բնորոշ չէ: 1885 թվականին, երբ Հայաստանը գտնվում էր ռուսական տիրապետության տակ, սուրբ սեղանին դրվել է այս իկոնոստասը, որտեղ պատկերված են Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալները (նրանցից մեկը ըստ ավանդության իր հետ Հայաստան է բերել գեղարդը, մյուսը աստվածամոր սրբապատկերը) և նաև պատկերված են 4 ավետարանիչները՝ Մատթեոսը, Մարկոսը, Ղուկասը և Հովհաննեսը:
1216-1221 թվականներին Վաչե Վաչուտյանը բազիլիկ եկեղեցուն հարավից կից կառուցում է Սուրբ Կարապետ գլխավոր եկեղեցին: Եկեղեցու շինարարությունը ավարտում է նրա որդի Քուրդը: Եկեղեցին ներքուստ խաչաձև է և այդ տեսքն է ստացել շինության 4 անկյուններում տեղադրված կրկնահարկ ավանդատների շնորհիվ:
Եկեղեցին եզակիներից է, որ խորանի վրա ունի աստղեր: Դրանք խորհրդանշում են աստղազարդ երկինքը՝ վրան Աստծո սուրբ սեղանը:
Եկեղեցին հյուսիսային դռնով հաղորդակցվում է 4-րդ դարի բազիլիկ եկեղեցու հետ, իսկ արևմտյան կողմում ունի շքամուտք, որով հաղորդակցվում է գավթի հետ:
Վաչուտյան իշխանական տոհմի զինանշանը
Եկեղեցու արևելյան ճակատին՝ դրսի հատվածում քանդակված է Վաչուտյան իշխանական տոհմի զինանշանը: Վաչուտյանների զինանշանի քարի վրա քանդակված են գլխով դեպի աջ դարձած արու և էգ արծիվներ, որոնցից արուն կանգնած է էգի մեջքին և կտուցով շոյում է վերջինիս վիզը: Այստեղ արտահայտված է սիրո, հավատարմության խորհուրդը և գործնականում գովերգում է տղամարդու և կնոջ, այս դեպքում՝ Վաչե Ա-ի և Մամախաթումի միությունը: Այն, որ Վաչուտյանները այդ են ցանկացել ընդգծել, հավաստում են արծիվների գլխամասից դեպի աջ պատկերված հավերջության խորհրդանիշ մեծ ու փոքր կենաց ծառերը:
Վանքի գաղտնուղին
Վանքի խորանի աջ կողմի ավանդատնից գաղտնուղի կա, որը տանում է Քասախ գետի ձորը: Այս գաղտնուղու հետ կապված մի քանի ավանդություններ կան: Դրանցից մեկը պատմում է, որ վրաց արքայազնը, ով ծանր հիվանդությամբ է տառապել, լսել է Սբ. Գևորգի մասունքների հրաշագործության մասին և իր մոտ է բերել տալիս դրանց մի մասը բուժման համար: Հայերը տանում են մասունքները, սակայն վրաց թագավորը հրաժարվում է վերադարձնել: Ավանդությունը պատմում է, որ թշնամին հարջակվում է գյուղի վրա, բնակչությունը հավաքվում է վանքի բակում ու խնդրում թույլ տալ աղոթել մահից առաջ: Ներս մտնելով, նրանք դուրս են գալիս գաղտնուղիով, իսկ եկեղեցու վանականը վրաց թագավորին ասում է, թե մարդիկ աղավնու թևեր առած թռել են: Վանականը նահատակվում է:
Նաև ավանդությունն ասում է, որ այստեղ են գտնվել Սբ. Գևորգի մասունքները, որոնք Հովհաննավանքից Սբ. Գևորգ վանք են տեղափոխել, քանի որ Քասախի ձորափին կառուցված Հովհաննավանք այցելող ուխտավոր երեխաները մասունքներին մոտենալիս ընկել են ձորը:
Գավիթը
1240- ական թվականներին Քուևդ Ա ՎԱչությանը՝ կնոջ՝ Խորիշահի համագործակցությամբ սկսել է կառուցել գավիթը, որի շինարարությունը ավարտել է 1250 թվականին: Գավիթը զբաղեցնում է Կաթողիկե եկեղեցու ամբողջ արևմտյան ճակատը և 4-րդ դարի բազիլիկ եկեղեցու արևմտյան պատի մի մասը՝ մուտքով հանդերձ:
Հովհաննավանքի գավիթը պատկանում է 13-րդ դարում տարածում գտած քառասյուն գավիթների տիպին ու մի ընդարձակ դահլիճ է: Գավթի չորս հզոր սյուները որմնասյուներին և իրար միանում են կամարներով, որոնց շնորհիվ ամբողջ առաստաղը բաժանված է 9 միջկամարային հատվածների: Չորս սյուների միջև ընկած երդիկավոր կենտրոնական հատվածը պսակված է ռոտոնդայով, որն ամանամեծն է Հայաստանի նմանատիպ կառույցների մեջ:
Հետաքրքիր և յուրօրինակ է մշակված գավթի հատկապես արևմտյան ճակատը: Շքամուտքը հարուստ ձևավորված է: Ուղղանկյուն շրջանակի ներսի տարածությունը պատած է շեղանկյուն զարդաքարերով, որոնք կազմում են հավասարաթև խաչեր: Շքամուտքի գլխին գտնվում է միջնասյուներով երկու մասի բաժանված մեծ և լայն լուսամուտ, որը կիսաշրջան վերնամասի հետ առնված է շթաքարե քանդակներով պատված շրջանակի մեջ:
Ուշագրավ է նաև եկեղեցու արևմտյան մուտքի հարդարանքը: Այն երիզված է ութանկյուն հյուսկեն զարդաքանդակներով, իսկ ճակատակալ քարին, բուսական զարդաքանդակներով ծածկված ամբողջական ֆոնի վրա պատկերված է <<Իմաստուն և հիմար կույսերի>> առակի բովանդակությունը: Շատ հետաքրքիր մի բան ևս՝ այս զարդաքանդակը խստորեն տարբերվում է մյուսներից: Եթե ուշադիր նայենք կարող ենք տեսնել, որ կույսերը պատկերված են տղամարդկանց կերպարներով:
Եկեղեցու գավիթում կաորղ ենք տեսնել բազմաթիվ խաչեր, տարբեր բնույթի, մեծ և փոքր: Այն մարդիկ ովքեր ուխտավորաբար եկել են եկեղեցի և նվիրատվություն են արել, իրավունք են ունեցել իրենց խաչը թողնել պատերին:
Գավթի հյուսիսային և բազիլիկի արևմտյան կողմում ևս մի կառույց կա՝ տապանատունը:
Վանքի խաչքարերը
Հետաքրքիր են նաև եկեղեցու ներսում գտնվող խաչքարերը, որոնք թվագրվում են 13-րդ դարին: Դրանցից մի քանիսը արվեստի գլուխգործոցներ են: Հատկանշական է խաչքարերից մեկը: Այդ խաչքարի վրա խաչը և Քրիստոսը միաձուլված են իրար հետ: Վերևում գրված է Հիսուս Քրիստոս, իսկ ներքևում պատկերված է ադամի գանգը և գրված է Ադամ: Ըստ ավանդության հենց Քրիստոսի խաչելության վայրում՝ Գողգոթայում է գտնվում Ադամի գերեզմանը:
Զաքարյա Քանաքեռցի պատմիչը, ով 47 տարի ապրել է Հովհաննավանքում, վկայում է, որ այստեղ կանգնած է եղել Գրիգոր Լուսավորչի ձեռքով դրված խաչը և դա գոյություն է ունեցել մինչև 17-րդ դարը: Այժմ Հովհաննավանքի տարածքում կանգնած է պատմական այդ խաչի կրկնօրինակը, որը կառուցվել է Ռուսատանի Դաշնության Շախտայի հայ համայնքի բարերարությամբ:
Վանքի պարիսպները
Վանքի տարածքը պարսպապատ է, որը միջնադարում ծառայել է որպես պատնեշ զավթիչների դեմ: Պարսպի վրա եղել է 7 աշտարակ, որոնք տեղադրված են իրարից 30-40 մետր հեռավորության վրա: Որոշ տեղերում պարիսպները պահպանվել են 4-5 մետր բարձրությամբ: Պատերը շարված են ամուր կրաշաղախով և ունեն 1,5-2 մետր հաստություն: Զաքարյա սարկավագի գրառած մի արձանագրության համաձայն պարիսպը մինչև 1222 թվականը կառուցել է Կյուրիկյան Աբաս թագավորի այրի Վանինեն:
Հովհաննավանքը որպես գրչության կենտրոն
Հովհաննավանքի գրչության կենտրոնը Այրարատյան աշխարհի հնագույն մշակութային կենտրոններից էր: 16-րդ դարի վերջերին Հովհաննավանքում ուսումնասիրել են նաև տոմարական արվեստ, փիլիսոփայություն և երաժշտություն: Հովհաննավանքից մեզ հասած շուրջ 20 ձեռագիր պահվում է Մատենադարանում:
Վանքի վերանորոգումը
1918 թվականին, երբ լիովին ամայացել էր Հովհաննավանքը, ահեղ երկրաշարժը ամբողջությամբ քանդում է Կաթողկեի գմբեթն ու ծածկը, հարավային պատի զգալի մասն ու արևելյան պատի մի մասը: Պատմիչ Զաքարյա սարկավագի վկայության և տեղում պահպանված մանրամասների հիման վրա պարզվել է գմբեթի նախատեսքը: Հենց այդպես էլ 1980-90-ական թվականններին ճարտարապետ Հրաչյա Գասպարյանի նախագծով գմբեթն ու վեղարը վերականգնվեցին:








