ԿՈՇԻ ԲԵՐԴ ԵՎ ԵԿԵՂԵՑԻ

Արագածոտնի մարզի Կոշ գյուղի  հյուսիսային կողմում է գտնվում Կոշի բերդից ու եկեղեցուց բաղկացած համալիրը: Գյուղի հյուսիս-արևելքից ձորալանջին կանգուն է Սուրբ Ստեփանոս եկեղեցին:

Կոշի բերդը գտնվում է սարի կատարին: Բերդը թվագրվում է 13-րդ  դարով:  Կոշ գյուղից հարավ՝ խճուղու եզրին կանգուն է կարմիր տուֆից պատրաստված խաչքար- հուշարձան: Խաչքարն ունի շուրջ յոթ մետր բարձրություն: Ըստ դրա վրայի արձանագրության`   Կոշը կառուցվել է Արագածոտնը թուրք-սելջուկներից ազատագրելու պատվին:

Սուրբ Ստեփանոս եկեղեցի

Եկեղեցին կառուցված դեղնակարմրավուն և դարչնագույն սրբատաշ տուֆից։ Այն իրենից ներկայացնում է խաչաձև գմբեթավոր կառույց: Ավագ խորանի երկու կողմերին ավանդատներ են:  Եկեղեցին ունի հարուստ դեկորատիվ հարդարանք։ Համեմատաբար լավ է պահպանվել Քրիստոսի փառաբանության պատկերը բեմի գմբեթարդում։

Կոշի բերդ

Կոշի բերդը ունի ուղղանկյուն անկյուններ և կլոր աշտարակներ: Բերդը կառուցված է  քարի մեծ կտորներից: Մուտքերը հյուսիսային և հարավային կողմերից են: Գոյություն ունեն վաղ Երկաթի դարաշրջանի բազմաթիվ հիշատակումներ, ինչպես նաև բազալտ քարից կառուցված բնակելի շենքերի ավերակներ: Այս ամրոցի պատմահնագիտական արժեքը շատ մեծ է,որոհետև լավ է պահպանվել նրա ամբողջականությունը։

Ավանդություն

Կոշի բերդը նաև անվանում են Աղջկա բերդ: Այդ անվան  հետ կապված ժողովրդի մեջ կա մի ավանդություն։ Ասում են, թե Լենկ Թեմուրը իմանալով,որ այստեղ մի գեղեցիկ  աղջիկ է ապրում,ուղարկում է զինվորներին, որ բերեն իր մոտ։ Երեք զինվորներ գալիս են և առևանգում են աղջկան: Մի հովիվ տեսնելով այդ, հետևում է նրանց։ Գիշերը, երբ զինվորները քնած են լինում, հովիվը սպանում է նրանց և աղջկան նորից հետ բերում ամրոց:  Լենկ Թեմուրը կատաղած հարձակվում է բերդում ամրացած հայերի վրա: Մի պառավի մատնությամբ նա կտրում է բերդի ջուրը և այդպիսով կարողանում հաղթել հայերին։ Տեսնելով այդ, աղջիկը պարսպից գետն է նետում իրեն: Դմրանից հետո բերդի անունը դնում են Աղջկա բերդ։

Կոշ գյուղը

Կոշ գյուղը գտնվում է ծովի մակերևույթից 1250 մետր բարձրության վրա: Կոշ գյուղը հնում կոչել են Կվաշ և այն համարվել է Մեծ Հայքի Արարատ աշխարհի Արագածոտն գավառի գյուղերից։ Ըստ ավանդության ասյտեղ է բնակվել բիբլիական Քանանի որդի Քուշը, որի անվան աղավաղումից առաջացել է Կվաշ անվանումը: