ՎԵՐԵԼՔ ԱՐՄԱՂԱՆ ԼԵՌ

 Սեպտեմբերի 20-ին՝ կիրակի օրը, ուղևորվում ենք Գեղարքունիքի մարզ՝ դեպի Արմաղան լեռ՝ բացահայտելու Գեղամա լեռների այս յուրահատուկ գագաթը։
 2829 մ բարձրությամբ Արմաղան լեռը հանգած հրաբուխ է, որի գագաթային հատվածում պահպանվել է հրաբխային խառնարան՝ մասամբ ջրով լցված։ Հենց այդ փոքրիկ խառնարանային լիճն է Արմաղանին տալիս իր առանձնահատուկ տեսքը։
Մեր ճանապարհը կսկսենք Մադինա գյուղից և աստիճանաբար կբարձրանանք լեռնային լանջերով՝ անցնելով մարգագետիններով ու քարքարոտ հատվածներով։
Գագաթին մեզ կսպասեն ոչ միայն լեռնային բնապատկերները, այլև խառնարանային լիճն ու գագաթին կառուցված փոքրիկ եկեղեցին։
Իսկ ամենագեղեցիկ պահը մեզ սպասելու է գագաթին։
Լավ եղանակի դեպքում այստեղից բացվում է լայն տեսարան դեպի Սևանա լիճ, Գեղամա և Վարդենիսի լեռներ, իսկ պարզ օրերին՝ շատ ավելի հեռու ձգվող լեռնային համայնապատկերներ։

Արշավին մասնակցելու համար անհրաժեշտ է.

  • հարմարավետ արշավային կոշիկներ
  • հարմարավետ շարժը չխթանող հագուստ
  • տաք հագուստ
  • փոխնորդ հագուստ
  • ուսապարկ
  • ամառային գլխարկ
  • արևային ակնոց
  • անձրևապաշտպան բաճկոն
  • դեղատուփ
  • արևապաշտպան քսուք
  • լապտեր
  • մեկ օրվա համար նախատեսված սնունդ

Շշալցված ջուրը տրամադրվում է ակումբի կողմից

Հանդիպում ենք Հանրապետության հրապարակում Վազգեն Սարգսյան փողոցի սկիզբ` Մարիոթ հյուրանոցի մոտ, ժամը 07։30-ին։
Մասնակցության արժեքը՝ 10000 դրամ (գինը ներառում է ուղեկցորդի, և տրանսպորտի ծառայությունները)։
Գումարը փոխանցել գրանցման օրը և փոխանցումը հաստատող կտրոնը/սքրինշոթը ուղարկել մեզ։
Մասնակցությունը համարվում է հաստատված վճարումը կատարելուց հետո։

Հաշվեհամար՝ 15100436043560 AMD (ARARATBANK) | ARTYOM MARTIROSYAN

Քարտի համար՝ AMD 4375 1110 1585 3736

Մասնակցությունը հաստատել մինչև նախորդ օրվա 13։00 և նախապես զանգահարել ու գրանցվել հետևյալ հեռախոսահամարով՝ 044 88 00 58 կամ գրել մեր ֆեյսբուքյան էջին. https://www.facebook.com/ArmlandAdventure/
Մասնակցությունը կարող եք չեղարկել մինչև նշանակված արշավի նախորդ օրը՝ ժամը 13:00, հակառակ դեպքում պարտավորվում եք վճարել մասնակցության գումարը՝ ամբողջովին։
Նախքան արշավին մասնակցելը լրացրեք հետևյալ համաձայնագիրը՝
https://forms.gle/K9a9Xwf3aZo3eoPN8
Հարգանքներով՝ ArmLand զբոսաշրջային ակումբ
ֆեյսբուքյան էջ: https://www.facebook.com/ArmlandAdventure/
Ֆեյսբուքյան խումբ:
https://www.facebook.com/groups/ArmLand/
Մենք Ինստագրամում:
https://www.instagram.com/armland_adventure_club