ԱՐՇԱՎ ՄԹՆԱՁՈՐԻ ԿԻՐՃՈՒՄ

ԱՐՇԱՎ ԴԵՊԻ ՄԹՆԱՁՈՐԻ ԿԻՐՃ
Սիրելի՛ արշավասերներ և ակտիվ հանգստի սիրահարներ 
Նոյեմբերի 15-ին՝ կիրակի օրը, ArmLand-ը ուղևորվում է դեպի Տավուշի մարզ՝ բացահայտելու Հայաստանի ամենախորհրդավոր ու գեղատեսիլ անտառային անկյուններից մեկը՝ Մթնաձորի կիրճը։
 Տավուշի հարուստ բնաշխարհում թաքնված Մթնաձորի կիրճը հայտնի է իր խիտ անտառներով, վայրի բնությամբ և յուրահատուկ մթնոլորտով։ Այստեղ բնությունը պահպանել է իր անկրկնելի գեղեցկությունը։
Արշավը կսկսենք Աչաջուր գյուղից, իսկ կավարտենք Լուսաձոր գյուղում։
Մեզ սպասում է գեղեցիկ քայլարշավ՝ անտառային արահետներով, որի ընթացքում կվայելենք Տավուշի անտառների գեղեցկությունն ու կլիցքավորվենք բնության էներգիայով։
Քայլարշավի երկարությունը` 12 կմ

Արշավին մասնակցելու համար անհրաժեշտ է.

  • հարմարավետ արշավային կոշիկներ
  • հարմարավետ շարժը չխթանող հագուստ
  •  տաք հագուստ
  • փոխնորդ հագուստ
  • ուսապարկ
  • ամառային գլխարկ
  • արևային ակնոց
  • անձրևապաշտպան բաճկոն
  • դեղատուփ
  • արևապաշտպան քսուք
  • լապտեր
  • մեկ օրվա համար նախատեսված սնունդ
  • Շշալցված ջուրը տրամադրվում է ակումբի կողմից

Հանդիպում ենք Հանրապետության հրապարակում Վազգեն Սարգսյան փողոցի սկիզբ` Մարիոթ հյուրանոցի մոտ, ժամը 07։30-ին։
Մասնակցության արժեքը՝ 12 000 դրամ (գինը ներառում է ուղեկցորդի, և տրանսպորտի ծառայությունները)։
Գումարը փոխանցել գրանցման օրը և փոխանցումը հաստատող կտրոնը/սքրինշոթը ուղարկել մեզ։
Մասնակցությունը համարվում է հաստատված վճարումը կատարելուց հետո։
Հաշվեհամար՝ 15100436043560 AMD (ARARATBANK) | ARTYOM MARTIROSYAN

Մասնակցությունը հաստատել մինչև նախորդ օրվա 13։00 և նախապես զանգահարել ու գրանցվել հետևյալ հեռախոսահամարով՝ 044 88 00 58 կամ գրել մեր ֆեյսբուքյան էջին. https://www.facebook.com/ArmlandAdventure/
Մասնակցությունը կարող եք չեղարկել մինչև նշանակված արշավի նախորդ օրը՝ ժամը 13:00, հակառակ դեպքում պարտավորվում եք վճարել մասնակցության գումարը՝ ամբողջովին։
Նախքան արշավին մասնակցելը լրացրեք հետևյալ համաձայնագիրը՝
https://forms.gle/K9a9Xwf3aZo3eoPN8
Հարգանքներով՝ ArmLand զբոսաշրջային ակումբ
ֆեյսբուքյան էջ: https://www.facebook.com/ArmlandAdventure/
Ֆեյսբուքյան խումբ:
https://www.facebook.com/groups/ArmLand/
Մենք Ինստագրամում:
https://www.instagram.com/armland_adventure_club