ՎԵՐԵԼՔ ԱՐԱՅԻ ԼԵՌ

Հոկտեմբերի 25-ին ՝(կիրակի օրը), ArmLand-ը ուղևորվում է Կոտայքի մարզ՝ դեպի Արա լեռ՝ Հայաստանի հայտնի «պառկած հսկան»։

Ըստ ավանդության՝ լեռը կոչվել է հայոց արքա Արա Գեղեցիկի անունով։
Արշավը կսկսենք լեռան լանջին գտնվող բնական քարանձավում կառուցված Ծաղկեվանք մատուռից։ Այնուհետև կշարունակենք վերելքը դեպի Արա լեռան գագաթ և կիջնենք լեռան արևելյան կողմով։
Երթուղու երկարությունը՝ մոտ 10 կմ
Բարձրությունը՝ 2605 մ
Հարաբերական բարձրությունը՝ մոտ 600 մ

Արշավին մասնակցելու համար անհրաժեշտ է.

  • հարմարավետ արշավային կոշիկներ
  • հարմարավետ շարժը չխթանող հագուստ
  •  տաք հագուստ
  • փոխնորդ հագուստ
  • ուսապարկ
  • ամառային գլխարկ
  • արևային ակնոց
  • անձրևապաշտպան բաճկոն
  • դեղատուփ
  • արևապաշտպան քսուք
  • լապտեր
  • մեկ օրվա համար նախատեսված սնունդ
  • Շշալցված ջուրը տրամադրվում է ակումբի կողմից

Հանդիպում ենք Հանրապետության հրապարակում Վազգեն Սարգսյան փողոցի սկիզբ` Մարիոթ հյուրանոցի մոտ, ժամը 07։30-ին։
Մասնակցության արժեքը՝ 6500 դրամ (գինը ներառում է ուղեկցորդի, և տրանսպորտի ծառայությունները)։
Գումարը փոխանցել գրանցման օրը և փոխանցումը հաստատող կտրոնը/սքրինշոթը ուղարկել մեզ։
Մասնակցությունը համարվում է հաստատված վճարումը կատարելուց հետո։
Հաշվեհամար՝ 15100436043560 AMD (ARARATBANK) | ARTYOM MARTIROSYAN

Մասնակցությունը հաստատել մինչև նախորդ օրվա 13։00 և նախապես զանգահարել ու գրանցվել հետևյալ հեռախոսահամարով՝ 044 88 00 58 կամ գրել մեր ֆեյսբուքյան էջին. https://www.facebook.com/ArmlandAdventure/
Մասնակցությունը կարող եք չեղարկել մինչև նշանակված արշավի նախորդ օրը՝ ժամը 13:00, հակառակ դեպքում պարտավորվում եք վճարել մասնակցության գումարը՝ ամբողջովին։
Նախքան արշավին մասնակցելը լրացրեք հետևյալ համաձայնագիրը՝
https://forms.gle/K9a9Xwf3aZo3eoPN8
Հարգանքներով՝ ArmLand զբոսաշրջային ակումբ
ֆեյսբուքյան էջ: https://www.facebook.com/ArmlandAdventure/
Ֆեյսբուքյան խումբ:
https://www.facebook.com/groups/ArmLand/
Մենք Ինստագրամում:
https://www.instagram.com/armland_adventure_club