ՎԵՐԵԼՔ ԽՈՒՍՏՈՒՓ ԼԵՌ

ArmLand արշավային ակումբը հունիսի 13-14-ը կիրականացնի այս տարվա առաջին վերելքը Խուստուփ լեռ (3201մ):
Առաջին օրը կուղևորվենք Սյունիքի մարզ` դեպի Կապան: Այնուհետև արտաճանապարհային մեքենաներով՝ անտառային ճանապարհով կհասնենք Նավչայ՝ մեր վրանատեղի: Կտեղադրենք վրանները Խուստուփի լանջին: Խարույկ կվառենք, կերգենք, խաղեր կխաղանք, կզվարճանանք…
Երկրորդ օրը առավոտ կանուխ՝ նախաճաշից հետո, կսկսենք վերելքը: Խուստուփը չքնաղ է անկախ եղանակից՝ արև լինի, թե` անձրև: Ամբողջ ճանապարհից և հատկապես գագաթից բացվում է այնքա՜ն գեղեցիկ տեսարան, որ վստահ ենք` միշտ հիշելու եք:
Սիրով սպասում ենք Ձեզ․․․
Արշավի ընդհանուր երկարությունը՝ 12 կմ։
Հարաբերական բարձրությունը 1100մ

Արշավին մասնակցելու համար անհրաժեշտ է.

  • հարմարավետ արշավային կոշիկներ
  • հարմարավետ հագուստ
  • տաք հագուստ
  • փոխնորդ հագուստ
  • ուսապարկ
  • քնապարկ
  • տաք գլխարկ և ամառային
  • տաք ձեռնոցներ
  • փոոխնորդ գուլպաներ
  • արևային ակնոց
  • անձրևապաշտպան բաճկոն
  • դեղատուփ
  • արևապաշտպան քսուք
  • լապտեր
  • երկու օրվա համար նախատեսված սնունդ (սնունդը կարող եք գնել ճանապարհից)
    Շշալցված ջուրը տրամադրվում է ակումբի կողմից։

Հանդիպում ենք Հանրապետության հրապարակում Վազգեն Սարգսյան փողոցի սկիզբ` Մարիոթ հյուրանոցի մոտ, ժամը 07։30-ին։
Մասնակցության արժեքը՝ 35․000 դրամ (գինը ներառում է ուղեկցորդի, և տրանսպորտի ծառայությունները, վրաններ, կարիմատ, ճամբարային սպասք)։
Մեզ մոտ քնապարկի վարձակալության արժեքը`3000դրամ:
Գումարը փոխանցել գրանցման օրը և փոխանցումը հաստատող կտրոնը/սքրինշոթը ուղարկել մեզ։
Հաշվեհամար՝ 15100436043560 AMD (ARARATBANK) | ARTYOM MARTIROSYAN
Մասնակցությունը հաստատել ամենաուշը արշավից 3 օր առաջ զանգահարելով՝ 044 88 00 58 կամ գրել մեր ֆեյսբուքյան էջին.
https://www.facebook.com/ArmlandAdventure/
Հարգելի արշավի մասնակիցներ նախքան արշավին միանալը պարտադիր ծանոթացեք արշավին մասնակցելու համաձայնագրի հետ․
https://forms.gle/K9a9Xwf3aZo3eoPN8
Հարգանքներով` ArmLand զբոսաշրջային ակումբ:
Մեր կայքը; www.armland.am
ֆեյսբուքյան էջ:
https://www.facebook.com/ArmlandAdventure/
Ֆեյսբուքյան խումբ: https://www.facebook.com/groups/ArmLand/
Մենք Ինստագրամում: