ՄԱՐՏԻՐՈՍԱՑ ՎԱՆՔ

Վայոց Ձորի մարզի Մարտիրոս գհուղում է գտնվում 13-րդ  դարի վիմափոր Սուրբ Աստվածածինը  վանքը: Վանքը նաև հայտնի է Մարտիրոսաց վանք անունով: Կառուցվել է 1286 թվականին: Եկեղեցին կառուցել է Մարտիրոս Վարդապետը, իսկ ճարտաապետն է քանդակագործ Գրիգորիկը:  Եկեղեցին փորագրված է լեռնալանջից՝ Նազար լեռան գագաթի ներքևում (լեռան բարձրությունը 2,446 մ է): Նազար լեռան այդ հատվածից դուրս են գալիս բազմաթից սառնորակ աղբյուրներ: Վանքը բաղկազած է գավիթից և երկու եկեղեցիներից: Մուտքն արևմտյան  կողմից է, որը բացվում է գավիթի մեջ:  Եկեղեցու հատակագիծը ներսից քառակուսի է, վերևից թաղակապ է, կենտրոնում` գմբեթային մասով, կարճ թմբուկով և բութ  վեղարով:

Երկու եկեղեցիներն էլ գմբեթի վերևի հատվածում ունեն անցքեր և փոքր լուսամուտներ: Երկրորդ եկեղեցին զարդաքանդակներով ավելի հարուստ է, քան առաջինը: Եկեղեցու պատերի պատկերված են բազմաթիվ խարչեր և կան վիմափոր արձանագրություններ: Մի ժամանակ վանքի պատերը եղել են գունազարդ որմնանկարներով պատված: Եկեղեցում տեղադրված է նաև բավականին ինքնատիպ հնագույն խաչքարից մի կտոր, որի վրա պատկերված է խաչը, որի հիմքից դուրս եկած ձեռքը բռնել է ևս մեկ՝ չափերով ավելի փոքր խաչ: Պահպանված է միայն խաչքարի ստորին ձախ հատվածը:

Վանքի դիմաց կան բազմաթից կիսավեր խաչքարներ: Նաև պահպանվել են վանքի միաբանների կացարանների ավերակներն ու մինչև գետ փորված 200մ-ոց հորանցքի մուտքը։

Վիմափոր եկեղեցին Գեղարդից հետո ամենանշանավոր և խոշոր ժայռափոր ճարտարապետական համալիրն է Հայաստանում, իսկ ներքին հնչեղությամբ այն առաջինն է հայ եկեղեցական շինարարության մեջ:

Մարտիրոս գյուղ

Մարտիրոս գյուղը գտնվում է Վայոց Ձորի մարզում, Վայքի լեռնաշղթայի արևմտյան լանջին` Վայքից հարավ արևելք, 14-20 կմ հեռավորության վրա: Սահմանակից բնակավայրերն են՝ հյուսիս-արևելքից՝ Զառիթափը, հարավ-արևմուտքից՝ Սերսը, Խնձորուտը, հարավ-արևելքից սահմանակից է Նախիջևանին։Մարտիրոս գյուղից գեղեցիկ օղակաձև արահետը տանում է դեպի Հին Մարտիրոսի կիսավեր լքված գյուղ։ Հին Մարտիրոսը կիսալքված գյուղ է, որի պատմությունը հայտնի է դեռ 1283 թ.-ից: Գյուղում պահպանվել է մի խաչքար, որի վրա երևում է վերջինիս հիմնադրման ժամանակը: Հին գյուղը 1960-ական թվականներին որակվեց որպես սողանքային գոտի և բնակության համար ոչ պիտանի։ Այդ իսկ պատճառով 1968 թ.-ին Մարտիրոսը տեղափոխվեց 2 կմ դեպի արևելք։