ԲՈՒՍԱԿԵՐ ՃԳՆԱՎՈՐՆԵՐԻ ՎԱՆՔԸ

Խոտակերաց վանք

Վայոց Ձորի մարզում գտնվում է մի վանք, որը ըստ պատմաբան Ստեփանոս Օրբելյանի կառուցել է հայոց Աշոտ իշխանը և հավաքել է այդտեղ խոտաճարակ (միայն բույսերով սնվող) ճգնավորներին:Այդ իսկ պատճառով վանքը ստացել է իր անվանումը` Խոտակերաց… Կառուցվել է 10-14-րդ դարերի ընթացքում։ Իզոլացված վանքը տեղակայված է Խաչիկ գյուղի հյուսիս-արևմտյան մասում, սարահարթի վրա:

 Այս վանքում է դարեր շարունակ պահվել Քրիստոսի Խաչափայտի մի մասունքը, որը հիմա գտնվում է Էջմիածնի Մայր տաճարի գանձարանում։ Ըստ Ստափանոս Օրբելյանի այն “ահարկու և աստվածահրաշ սուրբ նշան է, որ խոտակերաց խաչ է կոչվում”։

Պատկանում է խաչաձև գմբեթային կառույցների տիպին: Ցավոք, ներկայիս դրությամբ այն գտնվում է կիսաքանդված վիճակում, պահպանվել են միայն Սուրբ Աստվածածին գլխավոր եկեղեցու պատերը, իսկ գմբեթը և մյուս օժանդակ մասերը փլված են: 

Վանքի երկրորդ անունն է Քարակոփ, քանզի այն պատրաստված է կոփածո քարերից։

Կիսաքանդ եկեղեցին
Khotakerats vanq
Khotakerats monastery
Բուսական զարդաքանդակ

Կոնտակտներ

Հասցե։ Երևան, Արշակունյաց 4

Հեռ. :

+37444880058
(Whatsapp, Viber, Telegram)

էլ․ փոստ։ [email protected]