Հայաստանի Վայոց Ձորի մարզի Եղեգիս գյուղում է գտնվում Զորաց (Զորաց Սուրբ Աստվածածին) եկեղեցին, որը նաև հայտնի է Սուրբ Ստեփանոս անվամբ, քանի որ կառուցվել է Ստեփանոս Տարսայիճ Օրբելյան եպիսկոպոսի կողմից: Եկեղեցին կառուցել են 1303 թվականին, երբ Հայաստանը գտնվում էր մոնղոլների լծի տակ: Վերջիններս պահանջում էին հայերին մարտնչել մամլուքների և թուրքերի դեմ, այդ ժամանակ կառուցվեց զինվորական եկեղեցի՝ Զորացը: 

Զորաց տաճար

ՏԱՃԱՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

Զինվորական եկեղեցիներն առանձնանում են յուրահատուկ կառուցվածքով՝ խորանի բարձրությունը հավասար է ձիու վրա նստած մարդու բարձրության: Մարտի մեկնելիս, զինվորականները գալիս էին այնտեղ օրհնություն ստանալու, ինչից և առաջացել է Զորաց եկեղեցի անվանումը: Եղեգիսը 9-17-րդ դարերում եղել է Վայոց Ձորի քաղաքական կենտրոնը, որում իշխում էր Օրբելյան իշխանական տոհմը: Այդ պատճառով է, որ Եղեգիսի տարածքում կան բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններ: Զորաց եկեղեցին կանգուն է մինչ օրս, նրա տարածքում պահպանվել է բազալտից կառուցված պարսպի մի մասը, որի շուրջը գտնվում է գերեզմանատունն իր տասնյակ խաչքարերով ու տապանաքարերով: 2006-2007թթ Հուսիկ Մելքոնյանի ղեկավարած պեղումների ժամանակ հայտնաբերվել են պատերում՝ մեկական խորշերի մեջ տեղադրված պահարաններ: Նորաբաց սենյակներում առկա բազմաթիվ դարակների ու պահարանների գոյությունը հիմք է տալիս եզրակացնելու, որ ամենայն հավանականությամբ այդ վայրը եղել է միձնադարյան գրչության վայր և գրապահոց Մատենադարանի հետ:

Զորաց եկեղեցու տարածքում հայտաբերվել են հուշարձաններ, որոնք շատ ավելի հին են քան հենց եկեղեցին, ինչը հանգեցնում է այն մտքին, որ եկեղեցու տարածքում նախկինում եղել է այլ սրբավայր:

Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։
Լուսանկարները՝ Արտյոմ Մարտիրոսյանի