Հոկտեմբերի 11-13-ը, Արմլենդը իրականացնում է սպասված վերելք ՝ Սիս (Փոքր Արարատ) : Փոքր Արարատի բարձրությունը ծովի մակարդակից 3925 մ է, իսկ հարաբերական բարձրությունը 1159 մ է։ Սիսի վրա կարելի է տեսնել քարերի վրա թողած առաջին էկսպեդիցիոներների փորագրությունները։
Վերելքի տեսակը՝ բարդ
Օր 1. Երևան — Վրաց-Թուրքական Սահման — Բայազեթ
Առաջին օրը մեր ճանապարհը կանցնի Հայաստան — Վրաստան — Թուրքիա Սահմանով: Կեսօրից հետո կլինենք Բայազեթում, կընթրենք։
Գիշերակացը՝ Բայազեթի հյուրանոցում:
Օր 2. Վերելք Փոքր Արարատ
Վաղ առավոտյան կուղևորվենք դեպի Սիսի գագաթ, ճանապարհին կունենանք կանգառներ։ Երեկոյան կլինենք ստորոտին։
Գիշերակաց Բայազետում
Օր 3. Վերադարձ Երևան
Նախաճաշից հետո կուղևորվենք Հայաստան։
ԱՐԺԵՔԸ
350$
ԱՐԱՐԱՏԻ ՎԵՐԵԼՔԻ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԱՆԴԵՐՁԱՆՔԸ
- պրոֆեսիոնալ լեռնային համազգեստ
- թերմո հագուստ
- ուսապարկ 20-35լ.
- քայլարշավային ձեռնափայտեր
- ձեռնոցներ 2 տեսակի (տաքացնող ֆլիսե և քամուց պաշտպանող)
- դեղատուփ
- արևապաշտպան քսուք
- թերմոս
- լեռնային պրոֆեսիոնալ կոշիկներ
- փոխնորդ հագուստ
- անձրևապաշտպան բաճկոն
- ձմեռային և ամառային գլխարկ
- լեռնային արևային ակնոց
- գլխի լապտեր
- Լիցքավորիչ (powerbank)