ՀՐԱՇԱԼԻ ՔԱՌՅԱԿԸ

Երեևի թե նրանց մասին ոչ ոք չի լսել, կամ գուցե քչերին է հայտնի թե ինչ հետաքրքիր, բայց և շատերիս համար զարմանալի, և ինչ-որ տեղ նաև գովեստի արժանի զբաղմունք ունեն այս աղջիկները` Անժելա Ճաղարյանը Շուշան Ռուբենյանը, Նարինե Ճաղարյանը և Արիգա Առաքելյան: Իրականում, նրանք չորսն էլ քույրեր են, որոնք, արդեն երեք տարի է, ինչ միասին ճանապարհորդում են ամբողջ Հայաստանով և Արցախով: Նրանք, ինքնուրույն, իրականացնում են արշավներ տարվա չորս եղանակներին և անկախ եղանակային պայմաններից, անցնում են դժվարին և հեռու ճանապարհներ, դիմակայում դժվարություններին, չեն վախենում, բարձրանում են սարեր, նույնիսկ գիշերում այնտեղ: Աղջիկները առաջիններից էին, որ համարձակվեցին բարձրանալ Ծռասար լեռը` Արցախում, քանզի այն իր հեռավորության և բարդության պատճառով անհասանելի էր շատերի համար:
Այս աղջիիներնը հարգանքի և պատվի են արժանի իրենց քաջության և տոկունության համար, և կարիքը կա, որ նրանց մասին իմանան բոլորը, քանի որ, եկեք խոստովանենք, որ այն ինչ նրանք են անում, ոչ բոլորը կհամարձակվեին:

Հեղինակ ՝ Արտյոմ Մարտիրոսյան

Կոնտակտներ

Հասցե։ Երևան, Արշակունյաց 4

Հեռ. :

+37444880058
(Whatsapp, Viber, Telegram)

էլ․ փոստ։ [email protected]