Սահմանից այն կողմ․․․

Գավարզին (Գավազան) լեռը, Արարատի հետ մեկտեղ, համարվում է Հայաստանի երկնային ստվերներից մեկը: Տավուշի մարզի սահմանամերձ ամենահին գյուղի Բերքաբերի բնակիչների համար Գավարզինը դարձել է գյուղի խորհրդանիշ, ինչ-որ անհասանելի ստվեր երկնքում, երևացող գյուղի բոլոր կողմերից, սակայն ոչ հասանելի բնակիչներին։

Ժամանակին այս հիասքանչ լեռը պատկանել էր հայերին և գտնվել է պատմական Հայաստանի Մեծ Հայքի Գուգարք նահանգում: Ներկայումս գտնվում է հայ-ադրբեջանական սահմանը բաժանող Ղազախի ջրամբարի ձախ ափին:
Հյուսիսարևելյան Հայաստանի այս հատվածը միշտ էլ ունեցել է թագավորների համար ռազմաստրատեգիական մեծ նշանակություն: Բերդը դասվում է հայոց Բագրատունիների տոհմի ներկայացուցիչ` Գագիկ Ա-ի ռազմական շինությունների շարքում Գագ բերդի հետ մեկտեղ:

Միջին դարերում համարվել է հյուսիս-արևելյան Հայաստանի դարպասները: Այստեղ անցյալում հայկական մի քանի գյուղեր են եղել, որոնց բնակիչները թշնամիների հարձակումներից պատսպարվել են այդ ամրոցում։ Գավազանը հիշատակվում է շատ գրավոր աղբյուրներում, որոնք կապված են մոնղոլ-թաթարների արշավանքների հետ: Նշվում է, որ ամրոցի քրիստոնյաները ապաստան են տվել շատերին, ովքեր փախել են մոնղոլ-թաթարների հարձակումներից:
Ժայռի վրա պահպանվել են հին քրիստոնեական եկեղեցու ավերակներ:

1895 թ-ից մեզ է հասել լեռ-ամրոցի նկարագրությունը, որտեղ նշվում է, որ այդ բարձ, գորշագույն և ահարկու ժայռը գտնվել է Ոսկեպար և Ղազախ գետակների ձախ կողմում: Վերջինիս արևելյան ստորոտը պարսպապատված է եղել: Ամրոցի ներսում առկա էին սենյակներ ու խցեր են, դրանցից մեկում՝ նաև ջրհոր։ Պատմում են, որ վաղ ժամանակներում արծիվները այդ քարայրից հանել և ցած են գցել գորգի և կարպետի փտած կտորներ։ Ղազախ գետի ջրամբարի մոտակայքում պահպանվել են նախնադարյան կամուրջի ու փոստակայանի հիմնապատերը, որտեղ 1828 թ-ին գիշերել է ռուս դրամատուրգ Ա.Ս. Գրիբոյեդովը Պարսկաստան գնալու ճանապարհին:
Շատ գրավոր աղբյուրներում (ոչ միայն հայկական) լեռը ունի հայերեն «գավազան» անվանումը, որն էլ ստացել է իր վեր խոյացող արտասովոր տեսքի համար:
Այժմ վեհ լեռը` իր առեղծվածային հայացքով նայելով Ղազախի ջրամբարի հակառակ կողմից սպասում է իր «մարմնավոր ազատագրմանը»:

 

Կոնտակտներ

Հասցե։ Երևան, Արշակունյաց 4

Հեռ. :

+37444880058
(Whatsapp, Viber, Telegram)

էլ․ փոստ։ [email protected]