ՁՈՐԱԳԵՏԻ ԿԻՐՃ

Հայաստանի հյուսիսային հատվածում՝ Լոռվա մարզում, է գտնվում մեր երկրի սիրունագույն վայրերից մեկը՝ Ձորագետի կիրճը, որն ունի մոտ 100-120մ խորություն: Կիրճի միջով է անցնում նույնանուն գետը, որի երկարությունը 67 կմ է և սկիզբ է առնում Ջավախքի լեռնաշղթայի լանջերից: Ձորագետ գետի ջրահավաք ավազանի մակերեսը կազմում է 1460մ2:
Ձորագետի կիրճով կարելի է արշավել մի քանի երթուղիներով՝ Ստեփանավ քաղաքից կամ Լոռվա բերդից սկսելով: Սակայն ավելի գրավիչ և գեղեցիկ տեսարաններով է հարուստ, երբ արշավը սկսվում է Լոռվա բերդից և իջնելով կիրճը՝ հնարավորություն է լինում հիանալու վերջինիս հզոր ժայռերով և տեղ-տեղ երևացող քարանձավներով: Այս երթուղին ավարտվում է Կողես գյուղում և շնորհիվ գյուղի բարձր դիրքայնության՝ այնտեղից բացվում է հիասքանչ տեսարան դեպի ողջ կիրճը և Բազումի լեռները:
Ձորագետի կիրճով անցնում է արշավասերներիս համար քաջ հայտնի մեկ այլ երթուղին ևս՝ Արևածագի ձորի և Ցիցքարի երթուղին:

Հոդվածը կազմվել է ArmLand ակումբի դիտարկումների և հավաքագրած նյութերի հիման վրա։

Լուսանկարները՝ Արտյոմ Մարտիրոսյանի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԻՐՃԵՐԸ
/Տեսնել բոլորը